Հեծանիվ հորինելու և հեծանիվ վարելու մասին

Նախորդ իշխանությունների ներփակ, պարսպապատ կենսաձևի և կյանքին ծառայողական մեքենաների մգեցված պատուհաններից նայելու ֆոնին Փաշինյանի հեծանիվ քշելը, Բաղրամյան 26–ի դարպասները բացելը, իհարկե, աչք են շոյում: Սրանք շատ կարևոր մեսիջներ են, որոնք իշխանությունը մոտեցնում են հանրությանը, վերջինիս հանում նախորդ տարիների ապաքաղաքական կապանքներից: Սակայն, դրական կողմերով հանդերձ, այս ամենն ունի որոշակի վտանգներ, որ մեսիջներն այդպես էլ կարող են մնալ սիմվոլների մակարդակում, առանց իշխանություն–հասարակություն բովանդակային հաղորդակցության, պարզապես հիացմունքի, ծափողջույնների ու սրտառուչ գովեստների մակարդակում: 

Հաճախ ենք համացանցում ականատես լինում լուսանկարների, որտեղ արևմտաեվրոպական երկրների պաշտոնյաները հեծանիվով են գնում աշխատանքի: Հայաստանցիներն այդ լուսանկարներին միշտ նախանձով են նայել, հատկապես, երբ աչքի առաջ ունեցել են նախորդ իշխանական վերնախավի հավաքույթների ժամանակ վերջիններիս բացառապես սև ավտոշարասյունները: Փաշինյանի հեծանիվ քշելու հանգամանքը արժանանում է մեծ հանրային ոգևորության հենց այդ բարի նախանձի հաշվին: Զարգացած երկրների քաղաքացիների մոտ մենք այսուհետ կարող ենք գլուխ գովել, որ մեր վարչապետն էլ է հեծանիվ քշում: Պարզապես մի տարբերությամբ՝ Ավստրիայում, Հոլանդիայում կամ մեկ այլուր կա հեծանվային ենթակառուցվածք, Հայաստանում՝ ոչ: 

Հենց այստեղ է, որ ծագում է հայաստանյան իշխանությունների կողմից հասարակությանը մատուցվող մեսիջների ու սիմվոլների հետևում բովանդակության բացակայության վտանգը: Եթե Փաշինյանի հեծանիվ քշելուն նախորդեր կամ գոնե հաջորդեր որևէ հանձնարարական, որևէ քննարկում Երևանի հեծանվային ենթակառուցվածքը, ընդհանրապես տրանսպորտային ենթակառուցվածքն ավելի մարդակենտրոն դարձնելու ուղղությամբ, ապա Փաշինյանի արածը կդառնար այդ հանձնարարականը կյանքի կոչելու, այն մոտիվացնելու, գովազդելու հիանալի միջոց: Այժմ, սակայն, ականատեսն ենք մի երևույթի, երբ գովազդը կա, բայց գովազդվող արտադրանքը չկա, երբ առողջ  ապրելակերպի քարոզը կա, բայց չկա այդ ապրելակերպով ապրելու միջավայրը: Կա սիմվոլը, կա մեսիջը, բայց չկա բովանդակությունը, չկա նույնիսկ բովանդակության շուրջ քննարկումը: Դժվար թե այս հարցում էլ խանգարող հանգամանքը խորհրդարանում մեծամասնություն չունենալը լինի: 

Հասկանալի է, որ ինչպես Փաշինյանը, այդպես էլ իր արևմտաեվրոպական գործընկերները, լինելով քաղաքական գործիչներ, զերծ չեն ո՛չ պոպուլիզմից, ո՛չ էլ պրոֆեսիոնալ PR արշավներ իրականացնելու գայթակղությունից: Բայց պոպուլիզմն ու PR–ն այս դեպքում պետք է օգտագործել ոչ թե կարճաժամկետ հեռանկարում վարկանիշի հերթական վերելքն ապահովելու, այլ երկարաժամկետ հեռանկարում որևէ ծրագիր, նախաձեռնություն առաջ տանելու համար, ինչը նույն այդ վարկանիշը ավելի կայուն կդարձնի: Հենց այստեղ է, որ պոպուլիզմը պարունակում է վտանգներ: Ինքն իրենով պոպուլիզմը ոչ լավ և ոչ վատ բան է: Այն գործիք է, և կախված կիրառողից՝ կարող ենք գնահատականներ տալ երևույթի դրական ու բացասական կողմերին: Եթե այն օգտագործվում է բովանդակությունն ավելի հասանելի մատուցելու, հասարակությանն ավելի հասկանալի դարձնելու համար, ապա այն կարող է լինել արդյունավետ: Եթե այն պարզապես մեկ անձի վարկանիշի բարձրացմանն ուղղված գործիք է, ապա առավելագույնը այն կարող է կարճ ժամանակով դառնալ հասարակության ոգևորության առարկա, ոչ ավել, ոչ պակաս:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հասարակության շրջանում առաջացրել է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, քաղաքակրթական սպասելիքներ: Նոր իշխանությունները նախորդների նման չունեն հասարակության հետ կոմունիկացվելու խնդիր, բավական բաց են ու նաև վայելում են հասարակության լայն շերտերի աջակցությունը: Սակայն բացությունն ինքն իրենով չի կարող երկարաժամկետ հեռանկարում նպատակ լինել, այն ընդամենը իշխանության արդյունավետությունը բարձրացնելու, հասարակական տրամադրությունները ստուգելու և դրանցից չօտարանալու միջոց է: Հետևաբար, հիմա ամենալավ ժամանակն է այդ վստահության գործիքներով բովանդակություն ստեղծելու: Դժվար թե այս գործում էլ խանգարող հանգամանք կարող է դիտվել խորհրդարանում մեծամասնություն չունենալը: 

Լևոն Մարգարյան

loading...
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հայտնի է. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից
website by Sargssyan