Վարդան Պետրոսյանը կմասնակցի «Քեզ համար Ազնավուր» համերգային երեկոյին

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգին երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, նրա ընկերները` Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը և այլ երգիչներ կկատարեն  Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրը կլինի դերասան Վարդան Պետրոսյանը, ով մի քանի տարվա ընդմիջումից հետո ելույթ կունենա հայաստանյան բեմում:

Համերգային ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Համերգը նախապես ծրագրված էր, և մենք հույս ունեինք, որ Շառլ Ազնավուրը նույնպես կմասնակցի դրան:  Այն պետք է մեկ օր լիներ, բայց Ազնավուրի մահից հետո, որոշվեց համերգը երկու օր անցկացնել և պատշաճ հարգանքի տուրք մատուցել Ազնավուրին»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նա շեշտեց, որ  նախարարությունը համերգի կայացմանն աջակցել  է և’ ֆինանսապես, և կազմակերպչական առումով:

Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ «Քեզ համար Ազնավուր» խորագրով համերգն իրականացվել է նաև անցյալ տարի. ներկա է եղել Շառլ Ազնավուրը:  

«Ընդգրկել ենք Ազնավուրի ամենահայտնի ստեղծագործությունները: Կհնչեն գործեր հայերենով: Նա 1300 երգի հեղինակ է, բայց ունի առնվազն քսան երգ, որոնք պարտադիր պետք է հնչեն: Ազնավուրի 85-ամյակին նվիրված համերգներից մեկի ժամանակ նա չի  կատարում «Je m'voyais déjà» երգը. արդյունքում հանդիսատեսը բոյկոտում է, և երկրպագուների պահանջով Ազնավուրը այդ երգը ներառում է հաջորդ համերգների ծրագրում»,-պատմեց Պետրոսյանը:

Նա նշեց, որ երեկոյին անպայման ներկայացնելու է Ազնավուրի կյանքն ու գործունեությունը. հայտնի և անծանոթ դրվագներ: «Ինձ համար կարևոր է խոսել  Ազնավուրի մարդկային տեսակի մասին: Նա օրինակելի անձնավորություն էր: Կապ չունի դու բեմում ես, հաշվապահ ես կամ ինչ մասնագիտություն ունես, միևնույն է Ազնավուրը  կյանքում պայքարելու,  ապրելու, նպատակներին ու երազանքներին հասնելու հրաշալի օրինակ է բոլորի համար: Նա ասել է. «Մի օր բոլորս էլ մեռնելու ենք, բայց մինչ այդ ապրել է պետք»,-մեջբերեց Հայկ Պետրոսյանը:

Անդրադառնալով համերգի մասնակիցներին` Հայկն ասաց, որ Ազնավուրի գործերը կատարելը հեշտ չէ, և երգիչները շատ են աշխատել, որպեսզի երաժշտասերների համար Ազնավուրի երգերն իրենց կատարմամբ օտար չհնչեն:

«Հատուկ հյուրերից մեկն ինձ համար առանձնահատուկ է. մարդ, որը հինգ տարի Երևանում բեմ չի բարձրացել: Նա նախատեսում էր հաջորդ տարի գալ հայրենիք և իր ներկայացումներով վերադարձ ազդարարել հայաստանյան բեմում, բայց ես նրան  խնդրեցի մասնակցել այս համերգին, քանի որ նրա մասնակցությունը մեզ համար շատ կարևոր է: Նա համաձայնեց. խոսքը իմ հոր` Վարդան Պետրոսյանի մասին է: Ես իսկապես ուրախ եմ, որ հայրս ելույթ է ունենալու այդ երեկոյին»,-խոստովանեց դերասանը և հավելեց, որ, չնայած այն ողջ տխրությանը, որը ապրում ենք բոլորս, համերգին Ազնավուրին պետք է հիշել  ուրախությամբ ու ժպիտով:

 

loading...
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հայտնի է. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից
website by Sargssyan