Հույսներդ խաշի վրա մի դրեք, բայց խաշից էլ մի հրաժարվեք

Մենք գիտենք, որ...

 

Կոտրվածքների դեպքում հայկական ավանդական խաշ ուտելն օգնում է, որ ոսկորը շուտ կպչի: Եվ ընդհանրապես, խաշն օգնում է ոսկորների ամրացմանը:

Իրականում այդպես չէ:

Խաշը ոչ մի կերպ չի ազդում ոսկրերի վիճակի վրա, և դրա օգտակարության վերաբերյալ պնդումները գիտական ոչ մի հիմք չունեն: Խաշը հայկական խոհանոցի հնագույն տաք ապուրներից է։ Ի սկզբանե այն եղել է աղքատների սնունդ, անասունը պահած աղքատ գյուղացին միսը վաճառել է հարուստներին, իսկ իր ընտանիքին մնացել են ոտքերը, գլուխը և փորոտիքը. այդպես էլ առաջացել է այս ուտեստը: Հետագայում խաշ ուտելը դարձել է յուրօրինակ արարողություն, քանի որ հավաքվել են բարեկամներով, ընկերներով, հարևաններով։ 

Խաշի պատրաստման մեջ օգտագործվում են տավարի ոտքեր (կարելի է նաև խոզի, ոչխարի կամ նույնիսկ հավի) և փորոտիք։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Խաշն ավանդաբար ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ուշ աշնանը, վաղ գարնանը և ձմռանը, վաղ առավոտյան մինչև նախաճաշը կամ դրա փոխարեն։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրատած բողկ, թթու, հանքային ջուր, օղի ։ Խաշը ուտում են լավաշով: Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։

Ոսկրերի համար խաշի օգտակարության համոզմունքը ի հայտ է եկել հին ժամանակներում, երբ մարդիկ մտածում էին, որ, օրինակ, խոզի լ յարդն օգտակար է մարդու լ յարդի համար, ուղեղը` ուղեղի, և հետևաբար ոսկրերից ապուրը ոսկրերի համար է օգտակար: Իրականում խաշը, որն առաջանում է ոսկրերը եռացնելուց, բոլորովին չի մարսվում մարդու օրգանիզմի կողմից, որովհետև մարդու օրգանիզմում (ի տարբերություն կենդանիների, որոնք կարող են նաև ոսկորներ ուտել) ուղղակի չկան այնպիսի ֆերմենտներ, որոնք կարողանային մարսել այն: Մեր օրգանիզմը չի մարսում նաև կաշին և ջլերը, որից կազմված է լինում «խաշի միսը»: Ինքը` խաշը, եթե այն ուտեն առանց լավաշի և յուղի, կալորիականություն և սննդային արժեք չունի և արագ դուրս է բերվում օրգանիզմից, որովհետև աղիները չեն կարողանում այն մարսել կամ յուրացնել: Երևի զգացած կլինեք, թե խաշ ուտելուց որոշ ժամանակ անց ինչպես եք քաղց զգում:

Իրականում ոսկորների կոտրվածքների դեպքում սննդակարգը խիստ կարևոր է, քանի որ օրգանիզմը պետք է ստանա այն անհրաժեշտ «շինարարական նյութերը», որոնք անհրաժեշտ են, որ կոտրվածքը շուտ լավանա: Առաջնահերթ կարևոր է, որ հիվանդը ստանա լիարժեք սպիտակուցային սնունդ: Հավանաբար սրանով էլ է բացատրվում համոզմունքը, որ խաշը համարվել է օգտակար ոսկրերի համար, քանի որ խաշը լինում է կաթնագույն, այսինքն՝ իբր «սպիտակուցներով լիքը», ինչը սխալ է: Ամենաշատ սպիտակուցներ պարունակող մթերքներն են միսը, ձուկը, թռչնամիսը: Երկրորդ կարևոր նյութը, որ պետք է ստանա օրգանիզմը, կալցիումն է, որի պարունակությունը շատ է ինչպես կաթնամթերքում, այնպես էլ կանաչեղենում: Իհարկե, կարևոր է նաև վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ սնունդը: Ի դեպ, կոտրվածքների ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել քաղցր և ճարպոտ սնունդ, քանի որ սրանք դանդաղեցնում են օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի ներծծումը աղիներում: Բացի այդ, պետք է սահմանափակել սուրճի, շոկոլադի, թեյի և ալկոհոլի օգտագործումը: Իսկ ահա գազավորված քաղցր ըմպելիքը ոչ միայն արգելակում է կալցիումի ներծծումը, այլև լվանում է այն աղիներից: Հետևաբար, այն ընդհանրապես պետք է բացառել հիվանդի սննդակարգից:

Խաշն ինքնըստինքյան որպես կերակուր իրենից ոչ մի բան չի էլ ներկայացնում, բայց այստեղ ավելի կարևոր և հաճելի է խաշ ուտելու արարողությունը: Ընդ որում, այդ արարողությունը ունի օրենքներ, որոնք տարբեր վայրերում տարբեր են: Օրինակ՝ ոմանց համոզմամբ, սեղանին նստած կին չպետք է լինի, պետք է խմվի միայն օղի, գդալ չպետք է օգտագործվի, վերջում ձեռքերը պետք է լվանալ գազավորված հանքային ջրով կամ... օղիով, խաշը այնպես պետք է բրդել, որ գդալը ցցված մնա և այլն: Իսկ իրականում խաշի արարողության ամբողջ իմաստը առավոտ վաղ ընկերների, բարեկամների և հարևանների հետ կենդանի շփվելն է, մանավանդ, եթե կանայք չկան...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan