«Վստահում եմ ուժերիս». «Ոսկե դպրոց»-ից Իլոնա Նուրբեկյանը՝ Costa Blanca fashion week-ին Կովկասը ներկայացնելու մասին

«Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի Իլոնա Նուրբեկյանն այս օրերին Իսպանիայում է, որտեղ տեղի ունեցող Costa Blanca fashion week գեղեցկության եւ նորաձեւության մրցույթին ներկայացնում է Կովկասի տարածաշրջանը: Իլոնան առաջին անգամ է մասնակցում նման մրցույթի, իսկ, թե ինչպես է ստացվել իր մասնակցությունը, դերասանուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ինձ նախնական փուլում ընտրել են մրցույթի կազմակերպիչները, այնուհետեւ հանդիպումների արդյունքում ես մասնակցեցի այս մրցույթին: Ավելի վաղ տեղի ունեցավ մեր գալա համերգը, բացման մեկնարկը տրվեց: Ընթացքում մասնակցելու եմ տարբեր դիզայներների ցուցադրությունների: Իսկ այսօր արդեն մրցութային օրն է: Ներկայանալու եմ երեկոյան, ազգային զգեստներով եւ լողազգեստով»,-նշեց դերասանուհին:

Այս տարի մրցույթին մասնակցում են 15 երկրների գեղեցկուհիներ: Իլոնայի խոսքով՝ ուժեղ մրցակիցներ կան, բայց հայուհին նշում է. «Վստահում եմ ուժերիս: Սա առաջին մրցույթն է, որին երբեւէ մասնակցել եմ: Ակնկալիքներս եւ հույսերս մեծ են: Ինձ համար կարեւոր չէ մասնակցությունը, եթե մասնակցում եմ ինչ-որ մրցույթի, ուրեմն պետք է հաղթեմ, այլապես պարզապես չեմ մասնակցի»:

Սյունե Առաքելյան

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan