Ֆրանկոֆոնիայի իրականն ու ցանկալին

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներն ավարտվեցին, ու արդեն կարելի է հետահայաց վերլուծել, թե մեծ հաշվով ինչ տվեց այն Հայաստանին, բացի դրական էմոցիաներից, միջմշակութային ինտենսիվ շփումներից և տուրիստական որոշակի ակտիվությունից: Հարցադրումն, իհարկե, չի ենթադրում, թե նշված արդյունքները կարևոր չեն: Բնականաբար կարևոր են, հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է էմոցիոնալ առումով լրիվ այլ մակարդակի վրա, խնդիր ունի նոր իրավիճակը ճանաչելի դարձնել աշխարհին, միաժամանակ գտնվում է անցումային մի ժամանակաշրջանում, երբ շատ կարևոր է հստակեցնել Հայաստանի մշակութային ու քաղաքակրթական առանցքը, էությունը: Հարցադրման նպատակը մեկն է՝ պարզել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի դերը Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունների կոնտեքստում:

Հենց այդ կոնտեքստում հետաքրքրական է ռուսական կողմի արձագանքը, ավելի շուտ՝ դրա բացակայությունը: Ռուսաստանը սովորաբար բավականին ակտիվ արձագանքում է Հայաստանի այն նախաձեռնություններին, որտեղ ներգրավված են արևմտյան աշխարհի սուբյեկտները: Հաշվի առնելով, որ Ֆրանկոֆոնիայի երկու գլխավոր գործող անձինք Ֆրանսիայի ու Կանադայի ղեկավարներն էին, տրամաբանական կլիներ սպասել նման արձագանքի: Սակայն որևէ արձագանք այդպես էլ չեղավ, ինչը բացատրվում է նրանով, որ ռուսական կողմն այս առումով որևէ վտանգ չի տեսնում իր համար:

Իհարկե, դիվանագիտական առումով իդեալական կլինի, եթե հայկական կողմն իր արևմտյան վեկտոր ունեցող նախաձեռնություններում լինի այնքան նրբանկատ, որ ռուսական կողմի մոտ վտանգի որևէ զգացում չլինի: Սակայն, ցավոք, դիվանագիտական այդ իդեալից մենք առայժմ հեռու ենք, հեռու ենք առավելապես ոչ թե ներքին, այլ արտաքին պատճառներով: Այդ պատճառներից մեկն էր, որ վերջերս արգելակեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ–ի հերթական զորավարժություններից մեկին: Ակնհայտ է, որ, օրինակ ՆԱՏՕ–ի որևէ զորավարժության մասնակցությունը, անկախ դրա տեղեկատվական ֆոնի ուժգնությունից կամ թուլությունից, ռուսական համապատասխան շրջանակներում դիտարկվում է որպես ավելի կարևոր ինդիկատոր, քան առավելապես մշակութային ոլորտը ներառող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: 

Ռուսական կողմի արձագանքի բացակայությունն այս իմաստով թույլ է տալիս հնարավորինս օբյեկտիվ սահմանել Ֆրանկոֆոնիայի քաղաքական նշանակությունը մեզ համար: Այդ նշանակությունը կամ չկա, կամ, եթե կա էլ, առնվազն կա որպես պոտենցիալ, հումք, ռեալ պոլիտիկի դաշտից դուրս, այլապես այն արդեն կունենար համապատասխան արձագանքներ: Սա, իհարկե, չի ենթադրում, որ մենք մեր բոլոր ձեռնարկներում պետք է բացառապես ֆիքսվենք ռուսական կողմի հնարավոր արձագանքների վրա, ոչ էլ նշանակում է, թե Ֆրանկոֆոնիան որևէ նշանակություն մեզ համար չունի: Բնականաբար ունի, հատկապես հիմա: Խնդիրն այլ է՝ հասկանալ ինչպիսին է այդ նշանակությունը, ինչպիսի սահմաններ ենք մենք դնում այդ նշանակությանը, ինչպես ենք պատրաստվում վարվել դրա հետ առաջիկայում: 

Հայաստանը գովազդելու, ֆրանկոֆոն միջավայրի համար այն հետաքրքիր դարձնելու առումով, բնականաբար, այն շատ կարևոր և, ըստ էության, ստացված միջոցառում էր: Բայց պետք է նաև անկեղծ ու ազնիվ լինել ու էմոցիոնալ բարձր չափաբաժինը չմատուցել որպես արտաքին քաղաքական հարթակում գրանցած խոշոր հաջողություն: Որովհետև ռեալ պոլիտիկի առումով միջոցառման արդյունքները առայժմ որևէ կիրառական նշանակություն չունեն: Այս հստակեցումը մեզ կօգնի ոչ միայն չզբաղվել ինքնախաբեությամբ ու չխառնել իրականն ու ցանկալին, այլև շանս կտա հասկանալ իրականի սահմաններն ու այն ցանկալի դարձնելու պրագմատիկ քայլերի շարքը: Այլապես մենք դատապարտված ենք զբաղվել ինքնախաբեությամբ, իսկ ինքնախաբեությունը հատկապես արտաքին քաղաքականության մեջ կարող է հղի լինել լուրջ վտանգներով: 

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan