Ով աշխատի, ով գնա «սանատորիա»

Խորհրդային Միության շրջանից տարածված մի պատմություն կա, որ քանի դեռ Իոսիֆ Ստալինի աշխատասենյակի լույսը վառ էր մնում, Կրեմլի աշխատակիցները մնում էին աշխատավայրում: Նույն այդ պատմությունը, սակայն, ասում է, որ Ստալինը հաճախ քնում էր իր աշխատասենյակում և քնում էր միացրած լույսի ներքո, քանի որ վախենում էր մթությունից: Ճի՞շտ է արդյոք այս պատմությունը, թե՞ ֆոլկլյորային, դժվար է ասել: Սակայն այն շատ արդիական է Հայաստանում, ընդ որում, թե՛, այսպես ասած, հին, թե՛ նոր Հայաստանում:

Նոր իշխանությունները շատ են հպարտանում, որ իրենք աշխատում են սահմանված ժամանակից շատ, այդ թվում՝ շաբաթ և կիրակի օրերին: Հպարտության տողատակն այն է, որ իրենց նվիրումն այնքան շատ է, որ սովորական աշխատաժամանակից ավելի են ծառայում հարկատուներին: Իրականում, սակայն, սահմանված ժամանակից շատ աշխտելը հպարտանալու առիթ չէ, եթե, իհարկե, երկիրը չի գտնվում արտակարգ իրավիճակում, ասենք՝ պատերազմական վիճակում: 

Արդյունավետ աշխատանքի կարևոր բաղադրիչը հանգիստն է: Ցանկացած օրգանիզմ արդյունավետ է աշխատում, եթե արդյունավետ հանգստանում է: Նույնը վերաբերում է նաև պետական ապարատին: Իհարկե, երկրի ղեկավարը հաճախ ստիպված է զոհաբերել իր շաբաթ ու կիրակի օրերը, նրա հետ միասին այդ զոհաբերությանն ի պաշտոնե պետք է գնան նաև վերջինիս աշխատանքի հետ անմիջական առնչություն ունեցողներն ու անվտանգության հարցերով զբաղվող աշխատակիցները: Բայց հաճախ նկատում ենք, թե ինչպես է նեղ շրջապատի փոխարեն շաբաթ– կիրակի օրերին վարչապետի աշխատանքային ներգրավվածությանը ինտեգրվում ապարատն ամբողջ կազմով: Հենց այստեղ է, որ ակտուալ է դառնում Իոսիֆ Ստալինի մասին հետաքրքրական պատմությունը:

Եվ հենց այս կոնտեքստում է, որ կարիք կա վերաձևակերպել, թե ինչ ասել է շատ աշխատել: Շատ աշխատել հանուն ինչի՞, ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ նպատակով: Կամ արդյո՞ք շատ աշխատել ասելով հասկացվում է շատ աշխատելու իմիտացիա ստեղծել, հատկապես, երկրի ղեկավարի շատ աշխատելու օրերին: Սրանք հարցեր են, որոնք կենսական են թե՛ պետապարատի արդյունավետության, թե՛ ընդհանրապես բյուրոկրատական ներքին ու մեծապես տհաճ խաղի կանոններից ձերբազատվելու իմաստով: Կանոններ, որոնք հաճախ կրկնում են հին Հայաստանի պատկերը, երբ երկրի ղեկավարի ինչ–որ տեղ հայտնվելուն պես ողջ վերնախավը փորձում էր հայտնվել այնտեղ: 

loading...
ԱՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը փաստաբանների հետ քննարկվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերին առնչվող հարցեր Բորիս Բերեզովսկին և Դանիել Ռոնը ելույթ ունեցան Խաչատրյանի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հայտնի է. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում
website by Sargssyan