Երիտասարդ մարզային համայնքների խնդիրները ևս Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում են

Մանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Մի քանի տասնամյակ առաջ՝ Խորհրդային Հայաստանի արդյունաբերական վերելքի տարիներին, հիմնադրվեցին մի շարք քաղաքներ, որոնցում բնակվող ընտանիքներն էլ հենց սպասարկում էին արդյունաբերական ձեռնարկությունները: Այդ քաղաքների թվում էր նաև Նոր Հաճնը, որը կարճ ժամանակահատվածում վերածվեց փոքրիկ, գողտրիկ քաղաքի՝ Հրազդան գետի ափին:
Հաճնը պատմական Կիլիկիայի ծաղկուն քաղաքներից էր, որի հայ բնակչությունը` շուրջ 30.000, հարյուր տարի առաջ տարհանվեց և աքսորվեց դեպի Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը դաժանաբար կոտորվեց: Տասնամյակներ անց հաստատվեց Նոր Հաճն ավանը, որին 1991թ: շնորհվեց քաղաքի կարգավիճակ՝ վկայելով մեր ժողովրդի վերածնունդը և հավատքով նորոգվող կյանքը:
Եվ ահա այս տարի Նոր Հաճնը նշում է հիմնադրման 60-ամյակը: Քաղաքի տոնի առթիվ հաճնեցիներին շնորհավորելու էր այցելել նաև Նոր Հաճնի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը, ով այդ կոչումը պատվով է կրում: Վեց տասնամյակների ընթացքում քաղաքը հասցրել է բազում խոչընդոտներ հաղթահարել, և այդ խնդիրների առջև, բարեբախտաբար, հաճնցիները մենակ չեն եղել, և իրենց երախտագիտությունը հենց քաղաքի բարձագույն կոչումով էլ արտահայտել են: 
Մինչև 2015թ. հաճնցիները չունեին նաև աղոթավայր՝ եկեղեցի: Քահանան պատարագը մատուցում էր 1971թ. կառուցված մշակույթի պալատի սենյակներից մեկում, որը ևս անմխիթար վիճակում էր գտնվում: 2015թ. Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ՝ Հաճնում վեր է խոյանում հայկական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Ցանկացած հավատավոր մարդ կհասկանա, թե ինչ է նշանակում բնակավայրի համար սեփական աղոթատեղի ունենալը: Հաճնցիները սա երբեք չեն մոռանում, և քաղաքի հիմնադրման 60-ամյակի արարողությունների ժամանակ էլ երախտիքի խոսքեր ասելիս կարմիր թելի նման անցնում էր շնորհակալական խոսքը հատկապես եկեղեցու կառուցման համար: 
Նոր Հաճնի զարգացման գործում ներդրած զգալի ավանդի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման համար Գագիկ Ծառուկյանն արժանացավ նաև հոբելյանական հուշամեդալի:
Ի դեպ՝ քաղաքի հոբելյանական տոնակատարությունները սկսելուց առաջ հաճնցիները հարգեցին Արայիկ Խանդոյանի և Շառլ Ազնավուրի լուսավոր հիշատակը: Բարի ընթացք մաղթենք և՛ Հաճնին, և՛ քաղաքի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած գործիչներին՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի:

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan