Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխժատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք  այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաև այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցություննակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում: Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին,  որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու  կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաև  ճգնաժամի պահին, բայց ևս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»:

Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք «Ելք» դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար և որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թևը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»:

 

loading...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 խաղաղ բնակիչ է զոհվել «Իմ քայլը» դաշինքը դեռ քննարկում է նախընտրական կարգախոսի բազմաթիվ տարբերակներ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ խորհրդարանը կունենա պրոֆեսիոնալ ընդդիմություն «Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթը կբացահայտի միջին մասնագիտական կրթության 5 մասնագիտությունների գծով լավագույններին Արսեն Թորոսյանը հորդորում է ամեն տարի պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին ՀՀ պաշտպանության նախարարությունն ու բժշկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Ոստիկանները բացահայտել են հանցագործության 32 դեպք ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև կհաստատվի մշտական երկխոսություն Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին Համաներմամբ, նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 484 դատապարտյալ ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց 2 միջազգային կազմակերպության Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացված երեխաների նկարների ցուցահանդեսին ներկա է եղել Աննա Հակոբյանը Ստեփանավան քաղաքի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում
website by Sargssyan