ԵՄ-ն և հարևան երկրները դիտարկում են 2020թ. համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում գրանցված առաջընթացը

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական միության 28 անդամ – պետությունների և ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հաանի մասնակցությամբ՝ 2020թ. համար 20 թիրախային արդյունքներիշրջանակներում գրանցված առաջընթացին ծանոթանալու նպատակով: Հանդիպումը նախագահում էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովից մեկ տարի անց, որի ընթացքում բոլոր գործընկերները համաձայնության էին եկել հավակնոտ աշխատանքային պլանի շուրջ` նպատակ ունենալով շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի քաղաքացիների կյանքում: Այս համատեքստում Եվրոպական միության և նրա վեց արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցությունը կենտրոնացած է ավելի ուժեղ տնտեսությունների, ավելի ուժեղ կառավարման, ավելի ուժեղ կապի և ավելի ուժեղ հասարակությունների ուղղությամբ աշխատանքի վրա:

Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ասաց. «Արևելյան գործընկերությունը մեր արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչներից է: Այսօր ընթացող նախարարական հանդիպումը կարևոր պահ է ոչ միայն տարբեր ուղղություններով մեր երկկողմ հարաբերությունների, այլև Արևելյան գործընկերության շրջանակներում կատարվող մեր ընդհանուր աշխատանքի վերանայման տեսանկյունից: Մենք ոչ միայն տնտեսական օգուտներ ենք ապահովում, ինչպիսին, օրինակ, բոլոր վեց գործընկեր երկրների և Եվրոպական միության միջև առևտրի ծավալների ավելացումն է, այլև աջակցում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդմանը: Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ, եթե շարունակաբար լավ արդյունքներ տեսնելու ցանկություն ունենք»:

Հանձնակատար Յոհանես Հաանն ասել է. «Մենք պետք է հպարտ լինենք մեր ձեռքբերումներով, որոնք գրանցել ենք Արևելյան գործընկերության 2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքների շրջանակներում: Արևելյան գործընկեր վեց երկրներն ու ԵՄ-ն համատեղ ուժերով կոնկրետ քայլեր են ձեռնարկել, որպեսզի մեր հասարակությունները ավելի ուժեղ լինեն, տարածաշրջանի տնտեսությունները՝ ավելի կայուն և ավելի լավ փոխկապակցված՝ տրանսպորտային կապերի ու ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Առաջիկայում մենք կշարունակենք միասին աշխատել կոնկրետ արդյունքների, մասնավորապես, դատական բարեփոխումների և քաղաքացիական հասարակության ու անկախ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի ապահովման ուղղությամբ»:

Վերջին տարվա ընթացքում ԵՄ-ի՝ վեց երկրների հետ համագործակցության շրջանակներում գրանցած հիմնական ձեռքբերումները ներառում են՝ Արևելյան գործընկերության եվրոպական դպրոցի գործարկումը, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ուժեղացված աջակցությունը և գործընկեր երկրների ու ԵՄ-ի միջև առևտրի ծավալների ավելացումը, ցուցանիշային TEN-T ներդրումային գործողությունների ծրագրի ավարտը, որը մինչև 2020թ.-ը 5,500 կմ երկարությամբ ճանապարհային և երկաթուղային նախագծեր է նախատեսում:

Նախարարական հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց փոխանակվել տեսակետներով և նախապատրաստվել Արևելյան գործընկերության գալիք 10-ամյակին, որը նշվելու է 2019թ.-ի ընթացքում՝ մի շարք միջոցառումներով:

 

2009թ.-ին որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել, մի կողմից, Եվրոպական միության և վերջինիս անդամ պետությունների ու, մյուս կողմից, նրա արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները: Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովին, որը տեղի ունեցավ 2017թ. նոյեմբերին, բոլոր գործընկերները պարտավորվել են շոշափելի օգուտներ ապահովել իրենց քաղաքացիների ամենօրյա կյանքում՝ կենտրոնանալով 2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքներն ապահովելու ուղղությամբ:

2020թ.-ի համար 20 թիրախային արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար ծանոթացեք տեղեկատվական թերթիկի հետ:

loading...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 խաղաղ բնակիչ է զոհվել «Իմ քայլը» դաշինքը դեռ քննարկում է նախընտրական կարգախոսի բազմաթիվ տարբերակներ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ խորհրդարանը կունենա պրոֆեսիոնալ ընդդիմություն «Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթը կբացահայտի միջին մասնագիտական կրթության 5 մասնագիտությունների գծով լավագույններին Արսեն Թորոսյանը հորդորում է ամեն տարի պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին ՀՀ պաշտպանության նախարարությունն ու բժշկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Ոստիկանները բացահայտել են հանցագործության 32 դեպք ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև կհաստատվի մշտական երկխոսություն Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին Համաներմամբ, նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 484 դատապարտյալ ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց 2 միջազգային կազմակերպության Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացված երեխաների նկարների ցուցահանդեսին ներկա է եղել Աննա Հակոբյանը Ստեփանավան քաղաքի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում
website by Sargssyan