Ի՞նչ գույն ունի Սև ծովը, արդյո՞ք այն իրականում սև է

Մենք գիտենք, որ...

Սև ծովը, ինչպես երևում է անունից, սև գույն ունի:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Սև ծովը, ինչպես և ցանկացած ծով, ունենում է տարբեր երանգներ: Ծովի ջրի գույնը կապված է երկնքի գույնի, ամպերի գույնի, հորիզոնից արեգակի բարձրության և այդ տարածքում առկա ֆիտոպլանկտոնի քանակի հետ: Հիմնական երանգը կապտականաչավունն է: Իսկ թե ինչու է այս ծովը կոչվել Սև, չունի միանշանակ պատասխան: Առկա են բազմաթիվ վարկածներ:

Ի սկզբանե մեր թվարկությունից առաջ 6–5–րդ դարերի առաջին հույն ծովագնացները այս ծովը անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս՝ «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը «յուրացնելով», նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս՝ «Հյուրընկալ ծով»)։ 

Անանիա Շիրակացին (7–րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով (իրականում պոնտոս հունարեն նշանակում է ուղղակի ծով)։ 9–րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 8–15–րդ դարերը)։

15–16–րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»)՝ ոչ միայն այն պատճառով, որ այն եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով։

Ծովի անվան առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Ըստ այդմ, Սև ծովը «Հյուսիսային ծով» է: 

Ըստ նավաստիների վարկածի, ծովը կոչվում է Սև, քանի որ ուժեղ փոթորիկների ժամանակ ծովի ջուրը սևանում է: Իրականում Սև ծովում ուժեղ փոթորիկներ պատահական են լինում՝ տարվա մեջ ամենաշատը 17 օր: Բացի այդ, ցանկացած ծով ուժեղ փոթորկի ժամանակ սև է լինում: Նշվում է նաև, որ Սև ծով կոչվելու պատճառն այն է, որ փոթորկից հետո ծովի ափերին կուտակվում է սև տիղմ, բայց իրականում այդ տիղմը ոչ թե սև է, այլ դարչնագույն:

Ըստ հիդրոլոգների վարկածի, ծովը կոչվում է Սև , քանի որ ջրի մեջ խորը ընկղմած ցանկացած մետաղական իր հետո մակերևույթ բարձրացնելիս սևացած է լինում: Սրա պատճառն այն է, որ Սև ծովի ջուրը 200 մետր խորության վրա պարունակում  է ծծմբաջրածին: Ծծմբաջրածինը առաջանում է ծովի խորքում բնակվող բակտերիաների կենսագործունեության հետևանքով, երբ նրանք քայքայում են բույսերի և կենդանիների մնացորդները: Ծովի ջուրը դժվարությամբ է խառնվում, և հատակին առաջանում է ծծմբաջրածնի կուտակում: Միլիոնավոր տարիների ընթացքում Սև ծովի հատակին կուտակվել է ավելի քան մեկ միլիարդ տոննա ծծմբաջրածին: Այդ իսկ պատճառով Սև ծովի խորքում, սկսած 200 մետրից, համարյա կյանք չկա, և այս ծովը անվանում են նաև «մեռած խորությունների» ծով:

Այս ամենից բացի պարզվել է, որ այս ծովը գիշերները լուսարձակում է: Սրա պատճառը Պերիդենեի կոչվող ջրիմուռներն են, որոնց հետ այդտեղ ապրում են Նոկտիլուկլի կոչվող լուսարձակող գիշատիչներ: Սրանք անգամ ջրից հանելուց հետո էլ շարունակում են լուսարձակել: Լուսարձակման համար պատասխանատու նյութին գիտնականները տվել են «լ յուցիֆերին » անվանումը՝ ի պատիվ Լյուցիֆերի՝ սատանայի: Այս լուսարձակող գիշատիչներից բացի, Սև ծովի ջրերում գիշերը լույս են արձակում նաև մեդուզաների որոշ տեսակներ, ամենահաճախ հանդիպողներն են Աուրելիան և Արմատաբերանը: Առաջինը ամենափոքր մեդուզան է՝ գլխիկի 30 սանտիմետր տրամագծով, իսկ երկրորդը՝ ամենամեծը՝ մեկ մետրից ավելի տրամագծով: Աուրելիան թունավոր չէ, իսկ Արմատաբերանին կպչելու դեպքում առաջանում է այրվածք՝ մոտավորապես եղինջի հասցրած այրվածքի պես:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan