Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համերգով մեկնարկեց «ՌեԱնիմանիա» 10-րդ ամենամյա փառատոնը

Հայկական անիմացիայի 80-ամյակը նշանավորող «ՌեԱնիմանիա» 10-րդ ամենամյա անիմացիայի և պատկերապատման փառատոնը մեկնարկեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Անիմացիայի սրտի զարկերը» համերգով, որին, նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին հայկական անիմացիոն ֆիլմերի մեղեդիները՝ նոր մեկնաբանությամբ։
 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարևորում է Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրության վերածնունդը: Այս մասին դեսպանը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
 
«Ես այստեղ եմ, որպեսզի ցույց տամ ԵՄ-ի օժանդակությունը «ՌեԱնիմանիա» փառատոնին: Մենք հավատացած ենք, որ «ՌեԱնիմանիան» լավ օրինակն է այն բանի, թե Հայաստանն ինչպիսի կարևոր տեղ կարող է զբաղեցնել Եվրոպայի և տարածաշրջանի քարտեզին: Փառատոնը ցույց է տալիս, որ Հայաստանը Եվրոպայում և աշխարհում անիմացիոն ֆիլմերի արտադրության կենտրոններից մեկն է»:
 
Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոբեմադրիչ, նկարիչ և երգիծանկարիչ Վրեժ Քասունու հավաստմամբ՝ ողջ տարածաշրջանում անիմացիոն կինոյի զարգացման ու տարածման համար շատ կարևոր է «ՌեԱնիմանիա» փառատոնի դերը:
 
«Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը և հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ»,-նշեց նա՝ հավելելով,-«մրցութային կարգով ընտրված լավագույն ֆիլմի հեղինակը կստանա բացառիկ հնարավորություն ուղևորվելու Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին և պրոդյուսերական կենտրոններին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով»։
 
Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպասն Ժոնաթան Լաքոտը համարում է, որ փառատոնն օգնում է ցույց տալ ռեանիմանիայի տարբեր գույները:
 
«Այս փառատոնը ֆրանկոֆոն երկրների անիմացիայի արտադրության և տարածման կարևոր միջոցներից է: Շնորհակալություն ենք հայտնում ֆրանսերենը տարածելու համար: Անիմացիոն ֆիլմերի ստեղծումն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Ֆրանսիան ընդհանուր շատ բաներ կարող են ունենալ»,-ընդգծեց Ժոնաթան Լաքոտը:
 
Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ են ներակայցրել ավելի քան հարյուր երկրից՝ մոտ 2000 անիմացիոն ֆիլմով: Արդյունքում՝ փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված հինգ մրցութային ծրագրում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»:
 
Փառատոնը հյուրընկալելու է համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի: Նրանք ոչ միայն գնահատելու են ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր են կազմակերպելու երիտասարդ անիմատորների համար:
loading...
Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան
website by Sargssyan