Ո՞վ պոկեց Սֆինքսի քիթը. մի՞թե Նապոլեոնը

Մենք գիտենք, որ...

Սֆինքսի արձանի քիթը պոկել է Նապոլեոնը: Ավելի ճիշտ՝ 1798 թվականին Նապոլեոնի՝ թուրքերի դեմ մղած ճակատամարտի ժամանակ հրանոթի գունդը կպել է քթին և պոկել այն:

Իրականում այդպես չէ:

Ճշգրիտ փաստել, թե ինչից է պոկվել Սֆինքսի քիթը, անհնար է, բայց կարելի է հաստատ փաստել, որ դրա հեղինակը Նապոլեոնը չի եղել, քանի որ դանիացի ճանապարհորդ Նորդենի կողմից 1737 թվականին արված գծանկարում Սֆինքսը արդեն առանց քթի է եղել: Չնայած դրան, հիմա էլ եգիպտացի էքսկուրսավարները պատմում են զբոսաշրջիկներին , որ Սֆինքսի քիթը պոկել է Նապոլեոնը, տեղափոխել Փարիզ, և ներկայումս էլ այն պահպանվում է Լուվրի թանգարանում:

Գիզայի Մեծ Սֆինքսը (արաբերեն՝ բառացի «սարսափի հայր», հունարեն՝ բառացի «խեղդող») երկրի վրա պահպանված թերևս ամենահին ժայռաքանդակն է և գտնվում է Գիզայում՝ Նեղոս գետի արևմտյան ափին: Այն քանդակված է միակտոր կրաքարե ժայռաբեկորից և իրենից ներկայացնում  է ավազների վրա պառկած մարդու գլխով առյուծ՝ սֆինքս: Ընդունված է համարել, որ նրա դեմքը նմանեցված է Քեֆրեն փարավոնի (մ.թ.ա. մոտ 2575–2465 թթ.) դեմքին և գտնվում է վերջինիս բուրգից ոչ հեռու: Արձանի երկարությունը 72 մետր է, բարձրությունը՝ 20 մետր, կզակից մինչև գլխի գագաթը՝ 9 մետր, պոկված քիթը ունեցել է 1.5 մետր լայնություն: Առջևի թաթերի միջև ժամանակին եղել է ոչ մեծ սրբատեղի: Մեծ Սֆինքսի դեմքն ուղղված է դեպի Նեղոսն ու ծագող արևի կողմը: Սֆինքսը համարվում է իր շուրջը թաղված բոլոր փարավոնների հավերժական հանգիստը հսկող պահապան: Հռոմեացի պատմիչ Պլինոս Ավագը Մեծ Սֆինքսին նկարագրել է որպես հրեշ: Իր գոյության ընթացքում Մեծ Սֆինքսը մինչև ուսերը թաղված է եղել ավազի մեջ: Այն ավազից դուրս բերելու փորձեր արվել են նաև հնագույն ժամանակներում, բայց նրա ողջ կրծքավանդակը ավազից մաքրել հաջողվել է միայն իտալացիներին՝ 1917 թվականին, իսկ հազարամյա ավազածածկից արձանն ամբողջությամբ ազատվել է 1925 թվականին:

Մեծ Սֆինքսի քթի բացակայությունը կարելի է բացատրել ինչպես քարի բնական քայքայումով (քամու և խոնավության բազմադարյա ազդեցությամբ), այնպես էլ մարդկաին գործոնի ազդեցությամբ, բայց ճշգրիտ ինչ–որ բան ասել անհնար է: Գոյություն ունեցող մի լեգենդը, ինչպես նշեցինք, Նապոլեոնի անվան հետ է կախված: Մեկ այլ վարկածով, Նապոլեոնի փոխարեն նշվում են անգլիացիները կամ մամլուքները: Ըստ միջնադարի արաբ պատմիչ Ալ–Մաքրիզիի, 1378 թվականին սուֆիզմի ֆանատ Մուհամեդ Սաիդ Ալ–Դահը, տեսնելով իրենց բերքի առատության հույսով Սֆինքսին բարիքներ բերող ֆելլահներին, լցվել է զայրույթով և պոկել կուռքի քիթը, որի համար ամբոխը նրան հաշվեհարդարի է ենթարկել: Ի դեպ, Սֆինքսը ոչ միայն առանց քթի է, այլ նաև առանց դնովի և ծիսակարգային նշանակություն ունեցող մորուքի: Այդ մորուքի որոշ հատվածներ կարելի է տեսնել Անգլիայի և Կահիրեի եգիպտական թանգարաններում:

Նապոլեոնը ոչ միայն Սֆինքսի քիթը չի գողացել, այլ նույնիսկ մեծ գործ է արել Եգիպտոսի համար: Իր 55 հազարանոց բանակով արշավելով Եգիպտոս՝ նա նպատակ է ունեցել կտրել անգլիացիների կապը Հնդկաստանի հետ: Բանակից զատ Նապոլեոնը իր հետ Եգիպտոս էր բերել 155 հոգանոց գիտնականների խումբ: Սա առաջին մասնագիտական հնէաբանական արշավախումբն է, որը հետազոտել է Եգիպտոսը: Անգամ այն ժամանակ, երբ Նապոլեոնն արդեն գահին չէր, արշավախումբը շարունակում էր աշխատել: Դրա արդյունքը եղավ «Եգիպտոսի նկարագրություն» աշխատությունը, որը ուներ երկրի առաջին ճշգրիտ քարտեզը և պարունակում էր այլ կարևոր տվյալներ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan