Ինչպե՞ս բուժել հարբուխը և որքանո՞վ է հակացուցված, օրինակ, ալկոհոլը

Մենք գիտենք, որ...

Մրսածությունը՝ հարբուխը, կարելի է բուժել ժողովրդական միջոցներով՝ տնային պայմաններում: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Հարբուխը, այսպես, թե այնպես, ինքն իրեն անցնում է: Պարզվում է՝ սովորաբար ժողովրդական (տնական) բուժման մեթոդները հիմնված են ոչ գիտական պատկերացումների վրա և իրենց հիմքում չունեն արդյունավետության փաստեր:

Որպես մրսածության հետևանք շատ ժամանակ մարդկանց մոտ զարգանում է հարբուխը, որը նաև կոչում են քթաբորբ կամ ռինիտ. այն իրենից ներկայացնում է քթի լորձաթաղանթի բորբոքում: Այն հաճախ վարակիչ հիվանդությունների (գրիպ, ՍՇՀ և այլն) ախտանշան է: Սովորաբար մարդիկ տարեկան երկու անգամ ունենում են հարբուխ՝ աշնանը և գարնանը: Հիմնականում լինում են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքեր, ավելի քիչ՝ գրիպ և այլ հիվանդություններ:

Հարբուխի բուժման և կանխարգելման ժամանակ օգտագործվող ժողովրդական ամենատարածված միջոցը համարվում է վիտամին C–ն (հաբերի տեսքով կամ այդ վիտամինի շատ պարունակություն ունեցող սննդամթերք օգտագործելով): Այս վիտամինը օգտակար է միայն ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների համար, իսկ սովորական մարդկանց դեպքում համարվում է, որ դրա մեծ քանակի օգտագործման դեպքում հնարավոր արդյունավետությունը ընդամենը մոտ 3 % է: 

Հարբուխի բուժման և կանխարգելման համար հաճախ առաջարկվում է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց, քանի որ դա իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Ներկայումս երեք միմյանցից անկախ կատարված հետազոտություններ հաստատել են, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը ավելի շուտ կանխարգելում է հարբուխի առաջացումը: Ընդ որում, այստեղ կարևոր է նաև ալկոհոլային խմիչքի տեսակը, օրինակ՝ գարեջուրը չունի այդ էֆեկտը, փոխարենը բավական արդյունավետ է գինին:

Միանգամայն պարզ է, որ հարբուխի ժամանակ հակաբիոտիկների օգտագործումը ոչ միայն անօգուտ է (հարբուխը սովորաբար լինում է վիրուսային ծագման, իսկ հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում), այլ նաև վտանգավոր է՝ հնարավոր ալերգիկ ռեակցիաների և այլ բարդությունների պատճառով: Անիմաստ է նաև ինչ–որ բուսական միջոցներով բուժումներ իրականացնելը: Հետազոտություններով հաստատված է, որ դրանք որևէ արդյունք չեն տալիս: Վտանգավոր է նաև քթի կաթիլների օգտագործման չարաշահումը: Քթի կաթիլներն, իհարկե, արդյունք տալիս են, անոթները նեղացնելով՝ դրանք նվազեցնում են լորձաթաղանթի այտուցվածությունը և վերականգնում անցանելիությունը, բայց եթե այն խախտված չէ՝ պետք չէ կաթիլներ ընդունել: Խորհուրդ չի տրվում նաև հակահազային դեղեր և ժողովրդական միջոցներ ընդունել, ինչպես նաև ջերմիջեցնողներ օգտագործել, եթե հազը և ջերմությունը խիստ չեն արտահայտված: Ի վերջո, և՛ հազը, և՛ ջերմության բարձրացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներն են, և դրանցով էլ հենց օրգանիզմը պայքարում է հիվանդության դեմ, պետք չէ օրգանիզմին խանգարել, դա կերկարաձգի հիվանդությունը: Ներկայումս սուր շնչառական վիրուսային վարակների դեմ չկա ստեղծված որևէ քիմիաթերապևտիկ դեղ: Սրանց միջոցով բուժումը միայն սիմպտոմատիկ է, այսինքն՝ ուղղված է միայն հիվանդության ժամանակ հիվանդի ինքնազգացողության լավացմանը (ջերմության կարգավորում, հազի պակասեցում, քթի անցանելիության վերականգնում և այլն): Ընդ որում, խուսափեք կոմբինացված դեղեր օգտագործելուց (սրանք, ի դեպ, թանկ դեղերն են): Օրինակ, ինչ իմաստ ունի ջերմությունը իջեցնելու համար օգտագործել կոմբինացված թանկ դեղ, եթե նրա ջերմիջեցնող արդյունքն ապահովում է դեղի կազմի մեջ եղած սովորական պարացետամոլը:

Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, հարբուխը չբուժելու դեպքում տևում է 7 օր, իսկ բուժելու դեպքում՝ մեկ շաբաթ: Մեր ծանոթ բժիշկներից մեկն այս հայտնի խոսքը փոքր–ինչ ձևափոխել է առավել պրակտիկ ձևով՝ դեղ խմելու դեպքում հարբուխը կբուժվի յոթ օրում, թեյ խմելու դեպքում՝ մեկ շաբաթում...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan