Դուք կարծում եք՝ «Մաքսիմը» ռուսական զե՞նք է. եթե այո, ապա սխալվում եք

Մենք գիտենք, որ...

«Մաքսիմ» գնդացիրը լայնորեն օգտագործվել է ինչպես ցարական Ռուսաստանում, այնպես էլ ԽՍՀՄ–ում՝ հատկապես քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ռուսները փաղաքշորեն Մաքսիմկա էին ասում: Անունից էլ երևում է, որ սա զուտ ռուսական զենք է:

Իրականում այդպես չէ:

«Մաքսիմ» գնդացիրը հաստոցավոր գնդացիր է և ստեղծվել է ամերիկացի զինագործ Հայրեմ Ստիվեն Մա՛քսիմի կողմից 1883 թվականին (ուշադրություն դարձրեք շեշտին և արտասանեք ոչ թե Մաքսի՛մ, այլ Մա՛քսիմ):Այս գնդացիրը կարելի է համարել բոլոր ավտոմատ զենքերի նախահայրը: Այն լայնորեն կիրառվել է գաղութային պատերազմներում, առաջին և երկրորդ աշխարհամարտերում և բազմաթիվ այլ մարտերում, անգամ ներկայումս որոշակի «թեժ կետերում» կարելի է հանդիպել «Մա՛քսիմ» գնդացիրին:

Դեռևս 1866 թվականին 26–ամյա անգլիացի, Ամերիկայում ապրող գյուտարար Մա՛քսիմը գծագրել էր իր գնդացիրը: Իրականում նա զինագործ չէր և զբաղվում էր էլեկտրատեխնիկայով, ընդ որում՝ բավական հաջող: Մի օր ընկերները նրան հրավիրեցին հրաձգարան՝ Սպրինգֆիլդյան ակոսավոր մուշկետով կրակելու: Մա՛քսիմը զարմացրեց բոլորին իր դիպուկությամբ, բայց նա գոհ չէր, որովհետև նրա ուսը մի քանի օր ցավում էր մուշկետի կրակոցի չոր հետհարվածից: Նա մտածեց, որ կարելի է այդ հետհարվածը կիրառել՝ օգտագործած պարկուճը հանելու և զենքը ավտոմատ լիցքավորելու համար: Արդյունքում նա ձևավորեց ինքնալիցքավորվող զենքերի համար գործող հիմնական սկզբունքները. փողի անցքի փակման–բացման մեխանիզմ, հետհարվածի էներգիայի օգտագործում, փամփուշտների ժապավենային մատակարարում: Այդքանից հետո նա էլ առաջ չգնաց և չստեղծեց փորձնական օրինակ: Հանգամանքների բերումով Մա՛քսիմը Եվրոպա գործուղվեց աշխատելու: Մի անգամ, երբ նա Փարիզում էր, հանդիպեց իր ամերիկացի մի հին ընկերոջ:

Խոսակցության ընթացքում ընկերն իմանալով, որ Մա՛քսիմը էլեկտրատեխնիկայով է հետաքրքրվում, իմիջիայլոց ասաց. «Թող դա, ստեղծիր մի այնպիսի բան, որ այս ապուշ եվրոպացի սնոբները արագորեն սպանեն միմյանց» (ճակատագրի հեգնանքով այդպես էլ եղավ, Մա՛քսիմի գնդացիրը Առաջին համաշխարհայինում ամենամահաբեր զենքն էր):

1881 թվականին Մա՛քսիմը վերսկսեց աշխատանքները գնդացրի վրա: 1883 թվականին նա ներկայացրեց իր գլուխգործոցը՝ առաջարկելով ԱՄՆ–ի կառավարությանը՝ սկսել զանգվածային արտադրություն, սակայն ԱՄՆ–ին դա չհետաքրքրեց: Փոխարենը հետաքրքրեց Անգլիայի զինվորականներին: Նրան հնարավորություն տվեցին փորձնական օրինակ ստեղծել և փորձարկել զենքը: Մա՛քսիմին շատ օգնեց մուլտիմիլիարդատեր Ռոդշիլդը, որը ֆինանսավորեց գնդացրի արտադրությունը:

Մարտական մկրտությունը Մա՛քսիմի գնդացիրը ստացել է 1893 թվականին՝ Աֆրիկայի մատաբելե ցեղի ապստամբության ժամանակ: Հետագայում ևս այն լայնորեն օգտագործվել է գաղութներում՝ ցույցերի ճնշման համար:

1888 թվականին Մա՛քսիմի գնդացրից առաջին անգամ կրակեց Ալեքսանդր 3–րդը, արդյունքում Ռուսաստանը 12 հատ գնդացիր գնեց: 1904 թվականին պայմանագիր կնքվեց Տուլայի զինագործարանի և «Վիկկերս, որդիներ և Մա՛քսիմ» ընկերության հետ, և սկսվեց գնդացիրների արտադրությունը Ռուսաստանում:

Ի դեպ, պարզվում է, որ «Մաքսիմ» գնդացրի ստեղծման պատմության մեջ անուղղակի ավանդ ունի նաև հանրահայտ Թոմաս Էդիսոնը (շիկացման լամպի և այլ բազմաթիվ գյուտերի հեղինակ): Մա՛քսիմը և Էդիսոնը նույն գործով էին զբաղվում՝ էլեկտրատեխնիկայով, և Էդիսոնը, որպեսզի ազատվի խելացի և հաջողակ մրցակցից, կարողանում է այնպես անել, որ Մա՛քսիմին բարձր աշխատավարձով երկարաժամկետ գործուղեն Եվրոպա, այսպես ասած՝ «պատվավոր աքսորի», որտեղ և Մա՛քսիմը ստեղծում է իր մահաբեր զենքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan