Ալ. Սպենդիարյանի ծննդյան օրը տեղի ունեցան կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառումներ

Նշվեց մեծանուն կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի 147-ամյակը: Նոյեմբերի 1-ին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտները եղան Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքին ու գործունեությանը: Աշակերտներից մեկը` Էլինա Հակոբյանը, հնարավորություն ունեցավ նվագել Սպենդիարյանին պատկանած  դաշնամուրը: Այնուհետև մշակույթի գործիչները, կոմպոզիտորի անվան բոլոր հաստատությունների աշխատակիցներն ու սաները հարգեցին Սպենդիարյանի հիշատակը` ծաղիկներ խոնարհելով նրա շիրմաքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սպենդիարյանի շիրմաքարի մոտ  տեղի ունեցավ նաև կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողությունը։

«Այս միջոցառումը Սպենդիարյանի անունը կրող երկու մշակութային հաստատությունների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի միջև համագործակցության լավ օրինակ է և ունի 22 տարվա պատմություն:  Ամեն տարի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոց ընդունված հարյուրավոր երեխաներ հոկտեմբեր ամսի վերջին շաբաթն անցկացնում են նրա տուն-թանգարանում: Նրանք ծանոթանում են Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը»,-մեզ հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով` հետաքրքիրն այն է, որ երեխաների մեջ լինում են աշակերտներ, որոնք արդեն դաշնամուր են նվագում, և նրանցից մեկին պատիվ է ընձեռվում նվագել կոմպոզիտորի դաշնամուրով:

Այս անգամ նման պատվի արժանացավ Էլինա Հակոբյանը: «Ես շատ եմ սիրում դաշնամուր: Սիրում եմ դրա հնչյունները: Փոքր ժամանակ շատ էի ցանկանում նվագել, բայց չէի կարողանում: Երբ մեծացա, որոշեցի լավ նվագել սովորել և մասնագիտանալ այդ ոլորտում»,-ասաց Էլինան:

Նա հավելեց, որ շատ ուրախ է, քանի որ հնարավորություն ունի նվագել Սպենդիարյանի դաշնամուրը և շատ է սիրում կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել:

1890 թվականին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Նա սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Սպենդիարյանի երաժշտական ճաշակի և ինքնատիպ ձեռագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի առաջատար ռուս և հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարյան երաժիշտը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել երաժշտական դպրոցներ, մշակել բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ:

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին:

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում այնպիսի հրաշալի գործեր է ստեղծել, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Գրել է ստեղծագործություններ նվագախմբերի համար:

Հայտնի են Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը», «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլ ստեղծագործություններ: Սպենդիարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձևավորման գործում: Սպենդիարյանը համարվում է նաև հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:

Նշանավոր կոմպոզիտորը վախճանվել է 1928 թվականի մայիսի 7-ին Երևանում: Մայրաքաղաքում հիմնվել է նրա տուն-թանգարանը, նրա անունով են կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի թիվ մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ընտրանին լույս է տեսել 11 հատորով:

loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan