Գիտե՞ք, թե ինչու են փոխվում տարվա եղանակները

Մենք գիտենք, որ...

Տարվա եղանակները փոփոխվում են այն պատճառով, որ Երկիր մոլորակը մե՛կ մոտենում է Արեգակին, մե՛կ հեռանում նրանից: Այսինքն, ամռանը մենք մոտ ենք Արեգակին, իսկ ձմռանը՝ հեռու: 

Իրականում այդպես չէ:

Երկիր մոլորակի վրա եղանակի փոփոխությունը լինում է այն պատճառով, որ մոլորակի առանցքը թեքություն ունի: Այստեղ Արեգակից հեռավորությունը ոչ մի կապ չունի: Ի դեպ, եղանակի (կլիմա) անունն էլ է դա հուշում (հունարեն klimatos նշանակում է «թեքություն»):

Տարվա եղանակների հերթագայությունը բնության հավերժ և անփոփոխ երևույթ է: Դրա պատճառը Երկրագնդի պտտվելն է Արեգակի շուրջը: Ուղեծիրը, որով Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջը, էլիպսաձև է (ձգված շրջանագծի տեսքով): Արեգակը գտնվում է այս էլիպսի ոչ թե կենտրոնում, այլ նրա ֆոկուսներից մեկում: Այդ իսկ պատճառով տարվա ընթացքում Երկրագնդից Արեգակ ընկած հեռավորությունը պարբերաբար փոփոխվում է 147,1 միլիոն կիլոմետրից (լինում է հունվարի սկզբին) մինչև 152,1 միլիոն կիլոմետր (լինում է հուլիսի սկզբին): Տարվա տաք եղանակների (գարուն, ամառ) փոխվելը սառը եղանակների (աշուն, ձմեռ) տեղի չի ունենում այն պատճառով, որ Երկիրը մոտենում է Արեգակին կամ հեռանում է: Նայեք թեկուզ թվերին. ամռան կեսին մենք ավելի հեռու ենք Արեգակից, քան ձմռան կեսին: Հարցն այն է, որ բացի այն, որ Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջը, այն նաև իր առանցքի շուրջն  է պտտվում (առանցքը Հարավային և Հյուսիսային բևեռները միացնող ուղիղ գիծն է ): Եթե Երկրագնդի առանցքը ուղիղ անկյուն կազմեր Արեգակի շուրջ Երկրագնդի պտտվելու ուղեծրի հետ, մենք տարվա եղանակներ չէինք ունենա և բոլոր օրերը կլինեին միատեսակ: Բայց այդ առանցքը անկյուն ունի (այն 23027' է), և արդյունքում Երկրագունդը պտտվում է Արեգակի շուրջը թեքված վիճակում: Այդ վիճակը պահպանվում է ամբողջ տարվա ընթացքում, իսկ Երկրի առանցքը միշտ ուղղված է մի կետի՝ Բևեռային աստղին: Այս ամենի արդյունքում տարվա տարբեր եղանակներին Արեգակի ճառագայթները տարբեր անկյան տակ են հասնում Երկրի մակերևույթ. երբ նրանք ուղիղ անկյան տակ են ընկնում՝ շոգ է լինում, երբ թեք անկյան տակ, ցուրտ է լինում: Արեգակի ճառագայթները հասարակածի վրա համարյա միշտ ուղիղ անկյան տակ են ընկնում, այդ իսկ պատճառով այնտեղ ձմեռ չի լինում: Միևնույն ժամանակ երկու բևեռներից մեկը միշտ «դեմքով» դեպի Արեգակն է, իսկ մյուսը թաքնված է նրանից: Այսինքն, մի տեղ ձմեռ է, իսկ մյուսում՝ ամառ: Չնայած դրան, բևեռներում՝ Արկտիկայում և Անտարկտիդայում տարվա եղանակները շատ քիչ են տարբերվում իրարից: Այնտեղ միշտ ձմեռ է: Ձմեռվա տարբերությունը ամառվանից արտահայտվում է ոչ թե ջերմությամբ, այլ լույսի քանակով: Գարնանը և ամռանը շուրջօրյա արև է լինում, չնայած լույս լինում է, բայց քանի որ արևի ճառագայթները շատ թեք են ընկնում, չեն ջերմացնում: Իսկ ձմռանը սարսափելի ցրտեր են լինում, լինում է բևեռային գիշեր: Ընդհանուր առմամբ, համեմատական կարգով ասած, Հարավային բևեռը ավելի ցուրտ կլիմա ունի, քան Հյուսիսայինը: Հասարակածային տարածքներում չնայած ձմեռ չի լինում, բայց դրա նման ինչ–որ բան լինում է միջհասարակածային գոտում: Օրինակ, Հնդկաստանում ձմռանը խիստ չորային եղանակ է լինում, փչում են ձմեռային մուսոնային քամիները՝ մայրցամաքից դեպի ծով, իսկ գարնանը մուսոնները փոխում են ուղղությունը և սկսվում են անձրևային եղանակները, բնությունը վերակենդանանում է:

Հնդկաստանի հասարակածային շրջաններում ձյուն երբեք չի լինում: Հիշում եմ, թե ինչպես առաջին կուրսում ես տեսա աշխարհի ամենաերջանիկ աղջկան: Նա մի հնդիկ ուսանողուհու էր՝ առաջին կուրսեցի: Բարակ կտորով փաթաթված, կարճաթև հագնված՝ սաթի պես սև դեմքին միայն հիացմունքից բացված բերանի սպիտակ ատամներն էին երևում և հրճվանքից ու զարմանքից մեծացած սև աչքերը՝ խոշոր փաթիլներով ձյուն էր տեղում, տարվա առաջին ձյունը, որը նա առաջին անգամ էր տեսնում: 

 

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan