Ամեն ինչից՝ մի քիչ. ինչո՞ւ են քաղաքական ուժերը վախենում «իզմերից»

Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում կրքերը կրկին եռում էին: Թեման այս անգամ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ հայտնի մի քաղաքացու և ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հանդիպման լուսանկարն էր: Ֆեյսբուքյան ժանրի կանոնների համաձայն՝ լուսանկարի հրապարակումից րոպեներ անց սկսվեցին ակտիվ քննարկումները: Քննարկումների բովանդակությանն ու առիթ հանդիսացած լուսանկարին անդրադառնալու ցանկություն ամենևին չունենք, և անկախ այդ հանդիպման բովանդակության մասին պաշտոնական որևէ պարզաբանման առկայության կամ բացակայության փաստի, կուզենայինք անդրադառնալ խնդրի քաղաքական կողմին: Այո, հենց քաղաքական կողմին, ինչքան էլ զարմանալի թվա թեմայի բովանդակությունն ու քաղաքական բառի առաջին հայացքից աչքի զարնող անհամատեղելիությունը:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց թեման Հայաստանում միշտ քննարկվել է ու ընկալվել է բավական սուր: Այն, ըստ էության, կարելի է դասել այն թեմաների շարքին, որոնք աներկբա հարուցում են հասարակության ներսում ակտիվ ու ագրեսիվ քննարկումներ: Այս անգամ ևս այդպիսի քննարկումներ եղան, սակայն, այն տարբերությամբ, որ դրանցում նկատվում էր քաղաքական կոնտեքստ: Նախ Արայիկ Հարությունյանի հանգամանքը, երկրորդ՝ վերջին շրջանում նաև ԼԳԲՏ անձած թեմայով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը նոր իշխանության հակառակորդների համար դարձել են, այսպես ասած, քարոզչական ճակատի հիմնական կռվաններից: Հասկանալով, որ հասարակությունը բավական ագրեսիվ է արձագանքում այս թեմաներին, նոր իշխանության մրցակիցները բնականաբար չէին կարող ձեռքից բաց թողնել թեման: Քարոզչական իմաստով այս գործելաոճն, իհարկե, որոշակի արդյունավետություն կունենա:

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես են քարոզչական այս իրողությանն արձագանքելու նոր իշխանությունները, արձագանքելու են, թե ոչ, ակնհայտ է, որ կա, այսպես ասած, քաղ աքական մոտեցումների ճշգրտման խնդիր, բացառապես քարոզչական, մրցակիցներին սևացնելու միտում ունեցող դրսևորումներից վեր, քաղաքական դիրքորոշում ունենալու խնդիր: Հենց սա է, որ բացակայում է Հայաստանում: Այնպես չէ, որ միայն Հայաստանում են նմանատիպ թեմաները դառնում բուռն քննարկման առարկա: Նույնիսկ ամենադեմոկրատ, լիբերալ եվրոպական երկրներում նմանատիպ թեմաների շուրջ հասարակական կոնսենսուս չկա, ու միշտ կա տեսակետների ագրեսիվ բախման վտանգ: Բայց ի տարբերություն Հայաստանի, հասարակության համար ցավոտ թեմաների շուրջ եվրոպական քաղաքական ուժերը ձևավորում են հստակ քաղաքական դիրքորոշում, ոչ թե առաջնորդվում այստեղ և հիմա մոտեցմամբ քաղաքական մրցակիցներին բացառապես քարոզչական մակարդակում ոչնչացնելու մեթոդաբանությամբ:

Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է քաղաքական, որովհետև ակնհայտ է, որ թե՛ նոր, թե՛ հին իշխանություններն այս հարցում որևէ հստակ, ձևակերպված քաղաքական դիրքորոշում չունեն, հենց այստեղ է, որ հասարակության տարբեր հատվածների հակադիր կարծիքները մնում են ֆեյսբուքյան բուռն քննարկումների առարկա՝ այդպես էլ չդառնալով քաղաքական բանավեճի նյութ:

Ընդդիմության դերակատարման մեջ իրենց փորձող հանրապետականները հիմա է, որ սկսել են դեմ խոսել ԼԳԲՏ քարոզչությանը, եվրոպական որոշ արժեքներին, հիմա է, որ սկսել են որպես պաշտոնական գաղափարախոսություն վկայակոչել ավանդական ընտանիքը, եկեղեցին ու քրիստոնեությունը: Բայց իշխանություն եղած ժամանակ նույն այդ մարդիկ որևէ կերպ չեն օգտագործել իրենց պաշտոնական դիրքն ու օրենսդրական լծակները այդ գաղափարախոսությունը քաղաքական դիրքորոշման ու քայլերի տրանսֆորմացնելու համար: Եվրոպական Միության հետ լավ հարաբերություններ կառուցելու ձգտումը գերակայել է հռչակված գաղափարախոսությանը, պահի քաղաքական ու դրամաշնորհային շահերը գերադասվել են քաղաքական սկզբունքներին ու դիրքորոշումներին: 

Իհարկե, լավ է, որ այժմ հանրապետականները փորձում են ապագա քաղաքական գործունեության համար գտնել որևէ գաղափարախոսական հիմք: Հուսանք՝ այդ հիմքն իսկապես կգտնվի ու չի մնա բացառապես սուր թեմաներով հակաիշխանական քարոզչական ալիքներ բարձրացնելու մակարդակում: Միաժամանակ նույնքան կարևոր է, որ այդ սուր և խոցելի թեմաների շուրջ հստակ քաղաքական դիրքորոշում ունենա նաև իշխանությունն ու իշխող կուսակցությունը, ու իր հերթին չառաջնորդվի իր դեմ բարձրացված քարոզչական ալիքներին սեփական հակաքարոզչությամբ կամ խնդիրները լղոզելու տրամաբանությամբ արձագանքելով: Ի վերջո, ինչքան էլ նախորդ, իսկ հիմա էլ ներկա իշխանությունները խուսափեն «իզմերից», այդ «իզմերի» ժամանակը գալու է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan