Գրագետ և թիրախավորված ներդրումային քաղաքականությունը տնտեսական արգելափակումը ճեղքելու գլխավոր նախապայման

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանին պարտադրված տնտեսական էմբարգոն ուղեկցել է Հայաստանի 3-րդ հանրապետությանը իր գոյության ողջ ընթացքին զուգահեռ: Տնտեսական սահմանափակ հնարավորությունների պատճառով արդյունաբերական Հայաստանի պարծանքը համարվող շատ գործարաններ լքվեցին և դադարեցին գործել: Մի քանի տասնամյակ ժողովուրդը կարոտ էր մնացել «նոր գործարան է բացվել» արտահայտությանը: 
Եվ ահա մի քանի օր է՝ մամուլը լայնորեն լուսաբանում է Մուլտի Գրուպ կոնցեռնի կողմից կառուցվող 1մլն. քառակուսի մետր տարածքով արդյունաբերական քաղաքի մասին լուրերը, որն ընդգրկելու է 10-ից ավելի գործարաններ՝ 7000 աշխատատեղով: Արդեն երեկ արդյունաբերական այս հսկայի միանգամից 2 գործարանների բացման հանդիսավոր արարողությունն էր: "Մուլտի Սոլար" և "Մուլտի Գրուպ" Տեքստիլ՝ երկուսն էլ Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արևային էներգիան, որը ապագայի տեխնոլոգիան է, և տեքստիլը, որը հարուստ ավանդույթներ ուներ Հայաստանում:
"Մուլտի Սոլար"-ը, ինչպես արդեն նշեցի, արևային Հայաստանի համար, որտեղ տարվա ընթացքում 365 օրերից 300-ը արևոտ են, իրապես ապագայի հզոր տեսլական է, և տնտեսության կայուն ճյուղերից է հանդիսանալու: Գագիկ Ծառուկյանի հրավերով ամերիկաբակ Զարեհ Բալասանյանը վերադարձել է Հայաստան՝ իր հարուստ փորձը ներդնելու հայրենիքի շենացման գործում, և հենց Ծառուկյանի ջանքերով ընդամենը 7 ամսում կառուցվել է հզոր գործարան, որտեղ ներդրվել է 10 մլն դոլար՝ 200 աշխատատեղի հնարավորությամբ: Արտադրանքի իրացման շուկաներն են լինելու նաև Ռուսաստանը, Լիբանանը, Սիրիան, Եգիպտոսը: Միայն այս գործարանը կարող է բավարարել Հայաստանի ողջ ներքին պահանջարկը, սակայն, արտահանումը տնտեսության մեջ դրսից գումարներով աշխուժացնելու գրագետ քաղաքականություն է: Ի դեպ, գործարանը ապագայում հզորացվելու է մինչև 400 մեգավատ հզորությամբ աշխատելու հնարավորություններով՝ այսինքն 1 ատոմակայանի չափ: Գործարանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագաինը անհամամետ ցածր է՝ 25-30 այժմյան 45 դրամի փոխարեն:
Իսկ ահա Սիրիայի տեքստիլ հսկա «Սաբախ» գրուպի սեփականատեր Ամար Սաբահի հետ համատեղ բացված "Մուլտի Գրուպ" Տեքստիլը ամսական 150 տոննա արտադրանք է տալու: Եվ սա միայն սկիզբն է: Այն արտադրելու է կենցաղային տեքստիլ արտադրանքից մինչև հայրենական արտադրության հագուստեղեն: Թիրախը տարածաշրջանային պետություններն են և, իհարկե, Եվրոպան: 
Ցանկացած արտադրանք, որը պետք է փոխարինի ներմուծվածին, առանց չափազանցության, Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Գագիկ Ծառուկյանի թիրախավորված և գրագետ ընտրված ներդրումային քաղաքականությունը լուրջ գրավական է Հայաստանի արդյունաբերական անցյալի փառքը վերականգնելու գործում:

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan