Բարոյալքման միամսյակ. «հավերժական տասովշիկներն» ու նախընտրական տոնավաճառը

Նախընտրական տոնավաճառի հայաստանյան ավանդույթների մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է, քաղաքական ուժերի մասնակցության հիմնական պատկերն էլ է արդեն ուրվագծված, այդ տոնավաճառն իր ամբողջ «պերճանքն ու թշվառությունն» ի ցույց է դրել: Քաղաքական ամուլ դաշտի պայմաններում, երբ հիմնական թելադրող հանգամանքը ոչ թե գաղափարախոսական, արժեքային հիմքն է, ոչ թե քաղաքական–կուսակցական ավանդույթը, այլ իրավիճակն ու իրավիճակի թելադրանքը, քաղաքական վերադասավորումները տեղի են ունենում այնպիսի սահունությամբ, այնպիսի հակասական վերափոխումներով, որ նույնիսկ զարմանքը բավարար չէ տեղի ունեցողն ընկալելու համար:

«Կարծես թե ոչինչ էլ տեղի չի ունեցել» դեմքի արտահայտությամբ մարդիկ փոխում են իրենց դիրքորոշումները, տատանվում՝ արդյո՞ք արժե մտնել այս կամ այն կուսակցության ցուցակ, թե՞ ոչ, հաշվարկում, թե որ ցուցակով է ավելի հնարավոր հայտնվել խորհրդարանում կամ գոնե հայտնվել քաղաքական որևէ ուժի ազդեցության գոտում, իսկ ավելի պրագմատիկները մտածում են ոչ թե խորհրդարանում հայտնվել– չհայտնվելու, այլ նախընտրական տոնավաճառի ընթացքում իրենց ֆինանսական կարողությունը ձեռք բերելու համար:

Ամենատհաճն ու ամենավտանգավորն այս պրոցեսում այն է, որ տոնավաճառային պահանջարկը գալիս է ներքևներից: Որովհետև, եթե քաղաքական կայացած ուժերի մակարդակում մենք տեսնում ենք քիչ թե շատ քաղաքական պայքար ու այդ պայքարին բնորոշ նախընտրական մոբիլիզացիոն պրոցեսներ, ապա արդեն քաղաքականության երկրորդ, երրորդ մակարդակներում մենք տեսնում ենք նույն «հավերժական տասովշիկներին», որոնք անկախ այն հանգամանքից՝ «թաղային խուժան», թե «կուսակցական կոմերսանտներ» կատեգորիայում են, փորձում են իրենց ծառայությունները ամեն կերպ վաճառելով՝ թրենդ թելադրել քաղաքական կյանքում: 

Ակնհայտ է, որ բարոյալքման հերթական միամսյակի դեմն առնելու միակ տարբերակը հստակ չափորոշիչների ու ֆիլտրերի արձանագրումն է խոշոր քաղաքական ուժերի կողմից, որոնց շնորհիվ գուցե ստացվի այդ բարոյալքման ալիքն ու դրանով բոլոր ժամանակներում զբաղվողների հերթական քամիները զսպել: 

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan