Ծառուկյանի կատարած ներդրումները բխում են փորձի ու առաջադեմ բիզնես գաղափարների գեներացման սկզբունքից

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր դեպքերում ներդրումները դրական կերպով են անդրադառնալու ՀՀ տնտեսության զարգացման, հասարակության կենսամակարդակի բարձրացման վրա, սակայն այս ամենի հետ մեկտեղ, այդ բնագավառում կա ևս մեկ շատ կարևոր բաղադրիչ, երբ ներդրումները ուղղված են երկրում առկա անվտանգային խնդիրների կարգավորմանը: Դրանց դասին է պատկանում այլընտրանքային էներգետիկային առնչվող արտադրություն հիմնելը, մասնավորապես արևային էներգիայի փոխակերպումը էլեկտրաէներգիայի, ինչը հնարավորություն կտա ապագայում ունենալ միջուկային էներգիայից զերծ Հայաստան: 
Խորապես համոզված ենք, որ նմանատիպ՝ մեր համար անծանոթ ոլորտներում ներրդումներ իրականացնելու մեջ, մեծ է օտարերկրյա գործընկերների փորձն ու գիտելիքները: Այս առումով, այդ փորձի ու բիզնես գաղափարների գեներացման տեսանկյունից, առանձնակի ուշադրություն է գրավում Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, ով վերջին տարիներին նոր քաղաքակնություն է որդեգրել և փորձում է Հայստանում զարկ տալ հենց այդ ճյուղերին, նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաներին: Դրան հասնելու համար Ծառուկյանը շատ ճիշտ մարտավարություն է մշակել: Տնտեսական ֆորումներ կազմակերպելով, շփվելով աշխարհի տարբեր ծայրերից գործարարների հետ, լսելով նրանց թեզերը, ներդրումներ է կատարում այն ոլորտներում, որոնք թիրախային են դարձել համաշխարյին տնտեսության մակարդակով: Եվ հիմա էլ բնավ պատահական չէ, որ Ծառուկյանի ջանքերով, վերջին օրերին շահագործման հանձնվեցին գործարաններ, որոնցում արտադրվող «պրոդուկտը» մեծ պահանջարկ ունի աշխարհում, ինչից էլ բխում է մեծ արտահանման ծավալներ ունենալու հանգամանքը: Խոսքը «Մուլտի Solar» և «Մուլտի Գրուպ Textile» գործարանների բացմանն է վերաբերվում:
Օրակարգային ամենակարևոր հարցը, թե ի՞նչ է հարկավոր երկրում առաջընթաց ունենալու համար, ուրվագծվում է հետևյալ ասպեկտներով դիտարկված՝ ներդրումներ, սեփական արտադրանք, աշխատատեղեր, արտահանում և այլն: Այս առումով Ծառուկյանը կարողացել է հասնել նրան, որ առաջընթացի հիմնական շարժիչ ուժ հանդիսացող ոլորտներին առնչվող խնդիրները գնալով նվազեն: Հիշենք պատգամավորներից մեկի վերջերս արված հայտարարությունը. Ծառուկյանը վերջին տարիներին ավելի քան 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրում է կատարել, որոնք միտված են եղել սեփական արտադրանք ունենալու գաղափարին: Ներդրում որպես այդպիսին, հենց դրանք է պետք պատկերացնել, այսինքն երբ աշխատատեղերին զուգահեռ նաև արտադրանք է տրվում, որն էլ հետագայում արտահանվում է տարբեր երկրներ: Օրինակ ժամանացային վայր կառուցելու համար ներդրումը ուղղակի կերպով ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա, իսկ այ երբ գործարաններ են կառուցվում, դա բոլորովին այլ է, երբ բացի ներքին շուկայում մրցակցային պայմանների ստեղծումից, նաև դրսի գումարներ են երկիր գալիս: Եվ հենց այդ պետականամետ մտածելակերպի շնորհիվ է, որ այսօր Ծառուկյանը նման հեղինակություն է վայելում և բնավ պատահական չէ, որ հենց նրա անձը հաշվի առնելով են այսօր Հայաստանում թափ առել ներդրումների նման տեմպերը:
Այն ծրագրերը, որն ունի Ծառուկյանը, արդյունաբերական քաղաքի հետ կապված, երկաթի /սիլիցիումի/ արտադրության գործարանի հետ կապված, որն իմիջայլոց 1 միլիարդ դոլարի ներդրում է պահանջում, Արմօյլ նավթավերամշակման գործարանի հետ կապված և այլ նմանատիպ նախաձեռնությունների վերաբերյալ, դրանք ուղիղ կերպով երկիրը տանում են դեպի զարգացում և բարգավաճում: 
Եվ հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ Ծառուկյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը անխուսափելի է, քանի որ այն իրականացնելու գործին ձեռնամուխ է եղել հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:

loading...
ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի
website by Sargssyan