Դասընթացներ, ցուցահանդես, ֆորում. Երևանում կանցկացվի «Թանգարանային շաբաթ» ծրագիրը

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 15 և Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի 10-ամյա հոբելյանների կապակցությամբ նոյեմբերի 8-14-ը Երևանում կանցկացվի «Թանգարանային շաբաթ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի թանգարաններին, ընկերություններին հնարավորություն ընձեռել միմյանց հետ քննարկելու նոր համագործակցության և փոխինտեգրման հնարավորությունները:

Ծրագիրը կրում է «Թանգարանային շաբաթ. Վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը:

«Մենք ապրում ենք  շատ արագ փոփոխվող աշխարհում, և թանգարաններն ու այլ մշակութային հաստատությունները խնդիր ունեն այցելուի հետ խոսել  նրա լեզվով: Մեր ծրագիրը ներառում է տարաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են այդ հարցերին, թանգարանների  խնդիրները քննարկելուն և լուծման առաջարկներին»,- նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը:

«Թանգարանային շաբաթ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 12-14-ը ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահում կանցկացվի «MUSExpo» ցուցահանդեսը, որի նպատակն է ապահովել զբոսաշրջության և թանգարանային ոլորտների մասնագետների հանդիպման հարթակ, որոնք կքննարկեն թանգարանները զբոսաշրջային երթուղիներում ներառելու նոր հնարավորությունները:

Նոյեմբերի 12-14-ը կանցկացվի ֆորում, որի շրջանակում կգործի  վեց թեմատիկ կլոր սեղան: Միջազգային փորձագետների օգնությամբ կհամախմբվեն թանգարանային, կորպորատիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, զբոսաշրջային և այլ ոլորտների համապատասխան մասնագետները: Կքննարկվեն և կառուցվածքային լուծումներ կառաջարկվեն ոլորտի  զարգացման,  առկա խոչընդոտները հաղթահարելու և հնարավոր մարտահրավերները կանխարգելելու խնդիրների վերաբերյալ:

Կիրականացվի ԻԿՕՄ-ի տարածաշրջանային դասընթաց «Թվային հաղորդակցությունը թանգարաններում և հանրության բարեկեցությունը» թեմայով: Այն կանցկացվի նոյեմբերի 8-10-ը  «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում: Դասընթացը Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի թանգարանային աշխատակիցների համար կվարեն փորձագետներ Նատալյա Տոլստայան և Էլեյն Էդդինգթոնը:

Կյանքի կկոչվի նաև «Բրենդինգը և նորարարությունը մշակութային կազմակերպությունների համար» եռօրյա ինտենսիվ սեմինարը, որը տեղի կունենա նոյեմբերի 9-11-ը ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում: Դասընթացը վարելու համար հրավիրվել է միջազգային փորձագետ Սեսիլիա Մարտինան:  Դասընթացը մշակույթի գործիչներին և ղեկավարներին հնարավորություն կտա զարգացնել հմտությունները բրենդինգի ոլորտում, օրինակների միջոցով ծանոթանալ ոլորտի նորարարություններին:

«Թանգարանային շաբաթ» ծրագրի ընթացքում Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի և Արցախի  Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև հուշագիր կկնքվի: Այն հնարավորություն կտա ԻԿՕՄ-ի հարթակը ծառայեցնել Արցախի թանգարանները միջազգային ասպարեզ դուրս բերելուն:

ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի խոսքով` Հայաստանը բարձր մշակութային արժեքներ ունի: «Հուսով եմ, որ «Թանգարանային շաբաթ»-ը կնպաստի այդ արժեքներն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելուն և թանգարանային ոլորտի զարգացմանը»,- նշեց Գալստյանը` շնորհավորելով նախաձեռնողներին:

«Թանգարանային շաբաթ»-ը իրականացնում են ԻԿՕՄ-Հայաստանը, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան և ՀԲԸՄ-Հայաստանը` բազմաթիվ գործընկերների աջակցությամբ:

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan