Ինքնանպատակ խաղաղասիրությունն ընկալվում է որպես թուլություն

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվացել են «խաղաղասիրական», հակամիլ իտարիստական դրսևորումները, որոնց բովանդակությունը կարճ կարելի է ձևակերպել որպես Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն հաստատելու և այդ ճանապարհն անձնական, անհատական մակարդակով հարթելու ցանկություն: Իհարկե խաղաղությունն անգին է, հատկապես Հայաստանի համար, որը երեսուն տարուց ավելի է կիսապատերազմ– կիսախաղաղություն վիճակում   է գտնվում: 

Սակայն խաղաղությունն ու բարեկամությունն Ադրբեջանի հետ ինքնին չեն կարող լինել ինքնանպատակ՝ առանց հաշվի առնելու հայ–ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստը: Իսկ այդ կոնտեքստը բավական բարդ է, հագեցած այրված կամուրջներով, թշնամության մթնոլորտով, որն արդեն ավելին է, քան զուտ ռազմական կամ քաղաքական կոնֆլիկտը: Ադրբեջանում մի քանի սերունդներ են դաստիարակվել հակահայկականության հիմքով, Ադրբեջանից բարձրագույն ղեկավարության մակարդակով հնչում են ռազմատենչ կոչեր, որոնց թիրախում ոչ միայն կոնֆլիկտի խնդրո առարկա Արցախն է, այլ Երևանը, Նախիջևանը, Սևանա լիճը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի համար հակահայկականությունը ոչ միայն կոնֆլիկտին զուգահեռ ընթացող, դրա տրամաբանական հետևանք հանդիսացող դրսևորում է, այլև ինքնության ու պատմության մաս, թեկուզև խմբագրված, արհեստականորեն գրված, բայց ամեն դեպքում ինքնության մաս:

Հետևաբար խաղաղության ու բարեկամության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ինչպիսին է դիմացի կողմի դիրքորոշումն ու արձագանքը: Արդյո՞ք ինքնանպատակ խաղաղության կոչերը Հայաստանից Ադրբեջանում չեն ընկալվում որպես թուլություն: Փորձը ցույց է տվել, որ հենց այդպես էլ ընկալվում են, որովհետև խաղաղության մասին ամեն հերթական հայաստանյան «ֆլեշ մոբից» հետո ադրբեջանական կողմից հնչող հակահայկական հայտարարություններն ավելի են սրվում:

loading...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 23 խաղաղ բնակիչ է զոհվել «Իմ քայլը» դաշինքը դեռ քննարկում է նախընտրական կարգախոսի բազմաթիվ տարբերակներ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ խորհրդարանը կունենա պրոֆեսիոնալ ընդդիմություն «Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթը կբացահայտի միջին մասնագիտական կրթության 5 մասնագիտությունների գծով լավագույններին Արսեն Թորոսյանը հորդորում է ամեն տարի պատվաստվել սեզոնային գրիպի դեմ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին ՀՀ պաշտպանության նախարարությունն ու բժշկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել Ոստիկանները բացահայտել են հանցագործության 32 դեպք ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը ԵԱՏՀ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև կհաստատվի մշտական երկխոսություն Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին Համաներմամբ, նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 484 դատապարտյալ ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց 2 միջազգային կազմակերպության Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացված երեխաների նկարների ցուցահանդեսին ներկա է եղել Աննա Հակոբյանը Ստեփանավան քաղաքի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կաճեն 4,6 տոկոսով Արսեն Թորոսյանը դեռ չի որոշել՝ ուզում է մնալ նախարարի պաշտոնում, թե՝ հայտնվել խորհրդարանում
website by Sargssyan