Ձուկը ցամաքում շնչահեղձությունից չի սատկում, այլ...

Մենք գիտենք, որ...

Ջրից հանված ձուկը սատկում է շնչահեղձությունից, քանի որ նա շնչում է խռիկներով և յուրացնում է միայն ջրում լուծված թթվածինը: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է՝ ջրից հանած ձուկը սատկում է ֆիզիկական հյուծվածությունից: 

Ինչքան էլ զարմանալի լինի, բայց այդպես է: Այդ փաստը հաստատվում է ինչպես հետազոտություններով, այնպես էլ սովորական դիտարկումներով: Կենսաբանները, հերձելով ջրից հանելու հետևանքով սատկած ձկներին, ոչ մի հաստատող փաստ չեն գտել, որ նրանք սատկել են շնչահեղձությունից՝ թթվածնի պակասից: Փոխարենը հաստատվել է, որ ձկները սատկել են լրիվ ուժազրկումից: Ստացվում է, որ ափ ընկած ձուկը կարող է օդից թթվածին յուրացնել, բայց նրա ցանկացած շարժում մեծ ջանքեր է պահանջում և էներգիա է խլում, որը և վերջնականորեն բերում է մահվան՝ հոգնածության և ուժասպառության պատճառով: Հայտնի է դարձել, որ ջրից հանած և սատկած ձկան լ յարդում, երիկամներում, մկաններում և այլ օրգաններում ամբողջությամբ բացակայում է գլիկոգենը, որը հանդիսանում է էներգիայի «պահեստարան», փոխարենը հայտնաբերվել է նորմաները մի քանի անգամ գերազանցող և մահացու թունավորում առաջացնող կաթնաթթվի քանակ (նշենք, որ մկաններում կաթնաթթվի քանակի ավելացումն է հենց մեղավոր ուժեղացված մարզումների ժամանակ մկանացավերի առաջացման համար): Գլիկոգենի բացակայությունը խոսում է այն մասին, որ ձուկը սատկելուց առաջ արագ տեմպով շարժվել է, իսկ դրա համար էներգիա է պահանջվում, որը և օրգանիզմը վերցրել է «գլիկոգենային պահուստից»՝ գլիկոգենը վերածելով գլ յուկոզայի: Ձկան օրգանիզմն աշխատում է իր հնարավորությունների վերին սահմանում և արդյունքում սպառում էներգիայի բոլոր լրացուցիչ աղբյուրները, ինչը հանգեցնում է նրան, որ օրգաններում կուտակվում է կաթնաթթվի այնպիսի կուտակում, որը կարող է թունավորում առաջացնել: Իսկ ինչո՞ւ է այդպես լինում: 

Ամբողջ հարցը գոյատևման միջավայրն է, ջրի մեջ ընկղմված ցանկացած մարմին որոշակի չափով կորցնում է իր ծանրության ուժը: Բավական է հիշել միայն կետերին: Խոշոր կետը ափ ընկնելու դեպքում անմիջապես ճզմվում է իր իսկ սեփական զանգվածի տակ, չնայած նույն կետը ջրում իրեն լավ է զգում. մեծ զանգվածը այնտեղ նրան չի խանգարում: Անգամ տիեզերագնացներն են պարապմունքներ անցկացնում ջրի մեջ՝ մեծ խորություններում, որպեսզի հարմարվեն անկշռության պայմաններին: Ջրում գտնվող կենդանի ձուկը մոտավորապես գտնվում է անկշռելիության վիճակում, և արդյունքում նրա մկաններին քիչ էներգիա է պետք աշխատելու համար: Բայց այդ վիճակը կտրուկ փոխվում է նրա՝ ջրից դուրս գտնվելու դեպքում: Անսովոր ուժեղ ծանրության ուժը ստիպում է նրան իր ուժերից վեր շարժումներ կատարել, որից և ձուկը սատկում է: Ասենք, որ նույն վիճակում են լինում նաև տիեզերագնացները Երկիր վայրէջք կատարելուց հետո՝ անկշռելիության վիճակում լինելուց հետո նրանք դժվարությամբ են շարժվում երկրի վրա: Դա ավելի արտահայտիչ է լինում, եթե նրանք երկար ժամանակ են եղել տիեզերքում, անգամ տիեզերքում իրականացրած մկանների ամենօրյա մարզումները չեն օգնում:

Հայտնի է, որ մեծ քանակությամբ կաթնաթթու պարունակող ձուկը համային տեսակետից զիջում է այն քիչ պարունակողից: Այսինքն, ափ հանելուց հետո ձուկն ինչքան շուտ սատկի, այնքան համեղ կլինի: Ուշ կամ շուտ սատկելը կապ ունի նաև ձկան տեսակի հետ, բայց սրանով ապացուցվում է հանրահայտ այն միտքը, որ ձուկը համեղ է լինում, եթե եփվում է սեփական ջրում: Այսինքն, եթե որսալուց հետո անմիջապես ընկնում է կաթսան և սատկում գերտաքացումից՝ չհասցնելով հարստանալ կաթնաթթվով: Նույն կերպ էլ ձմեռային ձկնորսության ժամանակ որսված ձուկը սառույցի վրա սատկում է գերսառեցումից: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan