«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը չի ցանկանում համակարգը քայքայելու հաշվին նվազեցնել գազի սակագինը

«Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման կամ բարձրացման հարցին վերջնական պատասխան կտա միայն ռուսական կողմի հետ բանակցություններից հետո: Ընկերությունը չի ցանկանում նվազեցնել գազի գինը՝ համակարգը քայքայելու հաշվին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այս մասին նշեց ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
 
«Դեռ չեմ կարող ասել սակագինը կբարձրացվի, թե կիջեցվի, քանի դեռ քննարկումներ են ընթանում: Սակագինը կախված է ներկրման գնից և մարժայից: Այդ երկուսն էլ քննարկվում են»,- ասաց Թադևոսյանը
 
Ի պատասխան հարցի՝ ինքը սակագնի իջեցման հնարավորություն տեսնո՞ւմ է արդյոք, նա ընդգծեց. «Եթե մենք նպատակ ենք դրել համակարգը քայքայելու, որպեսզի իջեցնենք սակագինը, ապա այդ մոտեցումը պետք է հասկանանք: Պետք է հասկանանք՝ դա ենք ուզում, թե ոչ: Եթե չենք ուզում քայքայելով իջեցնել, ուրեմն պետք է քննարկենք»:
 
Հարցին, թե գազի գնի նվազումը միայն քայքայման հետ է կապված, Թադևոսյանը պատասխանեց՝ եթե ֆինանսները չեն բավարարում, ուրիշ ինչի՞ հետ է կապված: Նա նշեց, որ 2017-ի հունվարին 13.4 մլրդ դրամ գումար վերցրել են իրենց վրա, իջեցրել են գազի սակագինը:
 
«Մենք դեռ չենք լուծել այն խնդիրը, որը վերցրել էինք մեզ վրա, ինչպե՞ս նոր իջեցում անենք: Մենք դեռ քննարկումների մեջ ենք հետագա գնի համար, թե ինչպիսին է գազի գինը, ինչպիսի մարժա ենք ուզում և ինչպիսի ծառայություն ենք ցանկանում ունենալ: Դրան համապատասխան էլ կունենանք գազի սակագին»,- նկատեց նա:
 
Ընկերության գլխավոր տնօրենը բացառեց ներքին ծախսերի չարաշահումները: Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի ձեռքբերման պայմանագրին՝ նա նշեց, որ դրա բոլոր կետերն ի օգուտ Հայաստանի են:
loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan