Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի ավագանու ընտրություններում ձեռք բերած տպավորիչ արդյունքների կապակցությամբ՝ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների կապակցությամբ:

Դեսպան Միկիսկան նշել է, որ չեխական կողմը շահագրգռված է Երևանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող մի շարք նախագծերով, ինչպիսիք են՝ «կանաչ» տրանսպորտը, թափոնների վերամշակումը և այլն: Նշելով, որ մայրաքաղաք Պրահան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հանրային տրանսպորտի կազմակերպման և կենցաղային թափոնների վերամշակման բնագավառներում, դեսպան Միկիսկան պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու քաղաքների համագործակցությանն այս ոլորտներում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և նշել, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ: Քաղաքապետն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք ներառում են նաև դատական համակարգի բարեփոխումը, էապես կնպաստեն Երևանում գործարար միջավայրի բարելավմանը:

Կողմերը հույս են հայտնել, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները հնարավորինս մոտ ապագայում կկարողանան փոխայցելություններ կատարել՝ խորացնելու երկու մայրաքաղաքների միջև բարեկամական կապերը: 

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan