Բացահայտվել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի պետի կողմից կաշառք ստանալու դեպք. Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին  ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել առ այն, որ հոկտեմբերի 8-ին այցելել է Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժին՝ կենսաթոշակը ձևակերպելու համար: Նույն բաժնի պետը և գլխավոր մասնագետն ուսումնասիրել են քաղաքացու փաստաթղթերը և հայտնել, թե, իբր, կենսաթոշակը ձևակերպելու համար աշխատանքային ստաժը չի բավարարում և այս հանգամանքն անտեսելու, այլ լուծումներ գտնելու և կենսաթոշակը ձևակերպելու համար քաղաքացուց պահանջել 100 000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետը նույն բաժնի գլխավոր մասնագետի օժանդակությամբ քաղաքացուց կաշառք ստանալու պահին բռնվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 1-ին մասով, որն ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ բաժնի վարույթ:

ՍԱԾ գլխավոր մասնագետը հարցաքննվել է որպես կասկածյալ, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ծառայության բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար, ինչը բավարարվել է և որպես այլընտրանքային խափանման միջոց՝ ընտրվել գրավը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

loading...
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 14 երեխա ունեցող ընտանիքին 10 տարի ժամկետով անհատույց բնակարան տրամադրվեց Ներդրողներն ուսումնասիրում են ՀՀ-ում պղնձաձուլարաններ ստեղծելու հավանականությունը. Փաշինյան
website by Sargssyan