Ալիևին ցանկացել են հրավիրել մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն հայկական կողմը դեմ է եղել. «Коммерсантъ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Աստանայում կայացած գագաթնաժողովին որպես հյուր հրավիրելու հարցը, սակայն հայկական կողմը դեմ է եղել այդ առաջարկին: Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակցած աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այս առաջարկին կողմ են եղել նաև որոշ այլ ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն այս առաջարկին դեմ է հանդես եկել հայկական կողմը:

«Դաշինքի մասը չկազմող պետությունների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, եթե կազմակերպության բոլոր անդամները համաձայնեն», - պարզաբանել է «Коммерсантъ»-ի՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի պատվիրակության բարձաստիճան ներկայացուցիչ հանդիսացող զրուցակիցը՝ հավելելով, որ այս հարցում կոնսենսուսի չեն հասել:

Ալիևի հրավերի վերաբերյալ տեղեկությունը մեկնաբանելու «Коммерсантъ»-ի խնդրանքին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է. «Մենք նման տեղեկություն չունենք»:

loading...
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հայտնի է. այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ն կասկածում է, որ Թուրքիան սիրիացի ներգաղթյալների համար հատկացվող գումարը նպատակային է օգտագործում Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին «Ալյանս» կուսակցությունը միանում է ԲՀԿ-ին Հայաստանի և Արցախի հանրապետությունների բնապահպաններն իրականացնում են մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում Վարդանյանը մեզ համար ոգեշնչման աղբյուր էր. Սիմոն Մարտիրոսյան Հայկ Մարությանը չի բացառում, որ չի լինի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել քսանամյա կնոջ մահվան դեպքի առթիվ «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է վթարային ջրանջատումների մասին Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 465 դատապարտյալ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է լեգենդար ծանրորդի հրաժեշտի արարողությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հույն գործընկերների հետ քննարկել է հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Իռլանդիայում ֆուտբոլիստները դաժան ծեծի են ենթարկել մրցավարին (ֆոտո) Հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների վարման ակտիվացո՞ւմ, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում Վերջին տարիներին կեսարյան հատումների աճ է նկատվում «Շիրակը» ՀՖՖ-ին կոչ է արել երեւանյան ակումբների դեմ խաղերը չվստահել մրցավարների Երեւանից ու Գյումրիից
website by Sargssyan