«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բացված երեխաների նկարների ցուցահանդեսին ներկա է եղել Աննա Հակոբյանը

Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար:

Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, բուժաշխատողներ, պարզապես ցուցահանդեսով հետաքրքրված մարդիկ: Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներին, անմիջական մթնոլորտում զրուցեց բուժում ստացող փոքրիկների հետ:

Ցուցահանդեսից  ավարտից հետո հիվանդանոցի դահլիճում տեղի ունեցավ «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» խորագրով միջոցառում ՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան՝ նոյեմբերի 14-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը միջոցառման սկզբում կիսվեց իր մտահոգություններով ՝ նշելով, որ սթրեսային իրավիճակները, ցավոք, շատ անգամ դառնում են մեր երեխաների հիվանդությունների զարգացման պատճառ:

«Խոսքս ուղղելով մեր ծնողներին, խնդրում եմ հնարավորինս զերծ պահեն երեխաներին սթրեսային իրավիճակներից: Չկա հիվանդ և առողջ երեխա, բոլորը պետք է լինեն լիարժեք և երջանիկ»,- ընդգծեց ռեկտորը: Արմեն Մուրադյանը երեխաներին մաղթեց ամենայն լավն ու բարին՝ ցանկանալով, որ նման հիվանդությունների հետ կապված երբևիցե մտահոգություն չունենան:

 «Սիրելի՛ երեխաներ, գունազարդ լինի ձեր ապագան այնպես, ինչպես դուք պատկերում եք ձեր նկարներում, բացառիկ ազնիվ մոտեցումներում և հեռանկնարներում, մենք ամուր կանգնած ենք ձեր կողքին»,- հավելեց բուհի ղեկավարը:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ երեխաները պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինեն և ունենան նաև զվարճանքներ:

 «Մենք պարտավոր ենք նրանց համար ամեն ինչ անել»,- շեշտեց նա: Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ներկայացրեց հիվանդության պատմության մասին մի շարք տվյալներ՝ նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ 86 հազար դեպք է գրանցվում:

 «Դիաբետը վերահսկել հնարավոր է, այն չպետք է խանգարի երեխային ապրել լիարժեք կյանքով: Բժիշկը միայն 5 տոկոսի բուժման հաջողության համար է պատասխանատու, մնացածը 95 տոկոսը ծնողի, պատցիենտի աշխատանքն է» ,-նշեց պրոֆեսորը:

Միջոցառման վերջում բուժում ստացող երեխաները ներկաների համար երգի, պարի անակնկալ համարներ էին պատրաստել:

loading...
«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.13 %, ԲՀԿ-ն՝ 9.11 %, «Լուսավոր Հայաստանը»՝ 5.97%. ԿԸՀ տվյալները ժամը 01:10-ի դրությամբ՝ 466 տեղամասերից Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչները տարբեր բնույթի խախտումների մասին 150 գրառում են կատարել. Դ. Իոաննիսյան ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 296 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հաջորդում են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» Սիրիայի ՀՕՊ համակարգը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածը. ԶԼՄ-ներ ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 121 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 756 կալանավորված անձ և դատապարտյալ՝ ընտրության իրավունք ունեցողների 79.7 տոկոսը Բոլորին անհրաժեշտ է, որ «Բորուսիան» սխալվի. «Բավարիայի» գլխավոր մարզիչ ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 42 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանը 20:30-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ 60 մլրդ դոլարի շրջանառություն. ոստիկանները բացահայտումներ են արել Եվրոպայի ամենահզոր մաֆիայի ցանցում ԿԸՀ-ն ներկայացնում է նախնական տվյալներ՝ 29 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն 29/16 ընտրատեղամասում միանձնյա առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, հաջորդը ԲՀԿ-ն է, 3-րդ տեղում է ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը «Իմ քայլը դաշինք»` 393 ձայն, «Լուսավոր Հայաստան»՝ 25, ԲՀԿ-13. ամփոփվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները Աննախադեպ ցածր ցուցանիշ. ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 48,63 տոկոսը «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Պորտուի» պաշտպանին Ընտրություններում խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով. Լենա Նազարյան Ազատ, ժողովրդավարական հասարակարգերում շատ բարձր տոկոս չի գրանցվում. Արարատ Միրզոյանը՝ ընտրություններին ցածր մասնակցության պատճառների մասին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները
website by Sargssyan