ԿԸՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց 2 միջազգային կազմակերպության

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավիրեց երկու միջազգային կազմակերպության: ԿԸՀ-ն այս մասին որոշում կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:
 
«ԿԸՀ-ում ստացվել է երկու օտարերկրյա կազմակերպություններից դիմում, որոնցով վերջիններս խնդրել են ԿԸՀ-ին հավատարմագրվելու որպես դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ: Նշված դիմումներից մեկը ներկայացվել է «Ազատություն և ժողովրդավարության նախաձեռնությունների աջակցություն» օտարերկրյա հասարակական կազմակերպության կողմից, մյուսը` «Ընտրությունները մշտադիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանց» օտարերկրյա հասարակական կազմակերպությունից: Նշված կազմակերպությունն ունի ընտրական գործընթացները դիտարկելու փորձառություն»,- նշեց Մուկուչյանը:
 
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն նաև իրականացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում ԱԺ խմբակցությունների կողմից նշանակվող նախագահների ու քարտուղարների վիճակահանությունը:
 
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
 
 
loading...
«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.13 %, ԲՀԿ-ն՝ 9.11 %, «Լուսավոր Հայաստանը»՝ 5.97%. ԿԸՀ տվյալները ժամը 01:10-ի դրությամբ՝ 466 տեղամասերից Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչները տարբեր բնույթի խախտումների մասին 150 գրառում են կատարել. Դ. Իոաննիսյան ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 296 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հաջորդում են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» Սիրիայի ՀՕՊ համակարգը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածը. ԶԼՄ-ներ ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 121 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 756 կալանավորված անձ և դատապարտյալ՝ ընտրության իրավունք ունեցողների 79.7 տոկոսը Բոլորին անհրաժեշտ է, որ «Բորուսիան» սխալվի. «Բավարիայի» գլխավոր մարզիչ ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 42 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանը 20:30-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ 60 մլրդ դոլարի շրջանառություն. ոստիկանները բացահայտումներ են արել Եվրոպայի ամենահզոր մաֆիայի ցանցում ԿԸՀ-ն ներկայացնում է նախնական տվյալներ՝ 29 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն 29/16 ընտրատեղամասում միանձնյա առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, հաջորդը ԲՀԿ-ն է, 3-րդ տեղում է ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը «Իմ քայլը դաշինք»` 393 ձայն, «Լուսավոր Հայաստան»՝ 25, ԲՀԿ-13. ամփոփվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները Աննախադեպ ցածր ցուցանիշ. ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 48,63 տոկոսը «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Պորտուի» պաշտպանին Ընտրություններում խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով. Լենա Նազարյան Ազատ, ժողովրդավարական հասարակարգերում շատ բարձր տոկոս չի գրանցվում. Արարատ Միրզոյանը՝ ընտրություններին ցածր մասնակցության պատճառների մասին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները
website by Sargssyan