Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին

Ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը ընթերցասեր հանրության դատին հանձնեց  «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի  15-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

«Շատ երկար եմ սպասել այս աշխատության անգլերեն տարբերակին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած արժեքավոր գաղափար հաճախ պատահական է ծնվում: Դա պայմանավորված է գիտելիքների, իմացության, փորձառության  հսկայական պաշարներով: Փելեշյանը երկու ոտքով կանգնած լինելով հողի վրա՝  միևնույն ժամանակ տիեզերական բարձունքից  երկրագնդին նայելու անհավանական ունակություն ունի: Դա ապացուցում է, որ վարպետն իր միտքը զարգացրել է  «վտանգավոր» աստիճանի: Մենք չէ, որ պետք է գնահատական տանք  այս աշխատությանը, բայց, ըստ իս,  այն ոչ միայն տեսություն է, այլև ընթերցողի միտքը կառավարելու  լավագույն տարբերակ»,-նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ իրեն շատ է տպավորել Արտավազդ Փելեշյանի հատկապես առաջին թռիչքը: 
«Հիշում եմ՝ նրա «Սկիզբը» ֆիլմը բացառիկ արժեք էր, որը միջազգային կինոփառատոնում ներկայացնում էր Խորհրդային ամբողջ կինոարտվեստը, և այն շարունակում է մնալ  փելեշյանական հսկայական արվեստի առաջնեկը, և  եզակի արվեստագետների է տրված ունենալ այդպիսի սկիզբ»,-շեշտեց Մանսուրյանը:

Արտավազդ Փելեշյանը  հումորով ասաց, որ վստահ է՝ բոլորը անգլերեն գիտեն ու կկարդան գիրքը: Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, որոնք աջակցել են իրեն գրքի հրատարակության համար:

Գրքի ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2017 թվականին:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Սովորել է ՎԳԻԿ -ի ռեժիսորական ֆակուլտետում։ 1972 թվականին Լև Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» կինոնկարը:

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները: Ուսանելու տարիներին նա նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» կինոնկարը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

 

 

loading...
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
website by Sargssyan