«Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթը կբացահայտի միջին մասնագիտական կրթության 5 մասնագիտությունների գծով լավագույններին

Միջին մասնագիտական կրթությունը զարգացնելու շնորհիվ հնարավոր է երկրում բարձրացնել երիտասարդների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածությունը, բարելավել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության և ուսուցման գործընթացները, բարձրացնել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) կարգավիճակը և գրավչությունը ու բարելավել ՄԿՈՒ-աշխատաշուկա համագործակցությունը:
 
ՄԿՈՒ զարգացման նպատակ հետապնդող «Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 16-17-ը՝ «Մեխատրոնիկա», «Վեբ-դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով, երկու փուլով:
 
Նախընտրական փուլին մասնակցել է 49 ուսանող Երևանից և մարզերից, հաղթահարել՝ 28-ը, նրանցից 5-ը՝ ոսկերչությունից, 7-ը՝ խոհարարությունից, 5-ը նորաձևության տեխնոլոգիայից, 5-ը՝ վեբ դիզայնից և 6-ը մեխատրոնիկայից:
 
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել միջին մասնագիտական ուսուցմանը:
 
«Միջին մասնագիտական ուսուցման շնորհիվ՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, այն միանգամից պատրաստում է մասնագետներ աշխատաշուկայի համար: Այսօր Հայաստանում տարբեր մասնագիտությունների առումով լրջագույն խնդիր կա, գործատուները չեն կարողանում, օրինակ, զոդող գտնել»,- նշեց Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ այժմ շատ մեծ ուշադրություն են փորձում դարձնել նաև ռոբոտատեխնիկայի և մեխատրոնիկային, քանի որ այդ առումով բաց կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
 
«Հայաստանի հմտություններ» մրցույթի հաղթողները հետագայում հնարավորություն կստանան մասնակցել «Համաշխարհային հմտություններ» կազմակերպության կազմակերպած մրցույթին:
 
Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012 թվականին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում: «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթն անցկացվում է 2 տարին մեկ անգամ:
 
 
loading...
«Իմ քայլ»-ը դաշինքն ստացել է 70.13 %, ԲՀԿ-ն՝ 9.11 %, «Լուսավոր Հայաստանը»՝ 5.97%. ԿԸՀ տվյալները ժամը 01:10-ի դրությամբ՝ 466 տեղամասերից Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչները տարբեր բնույթի խախտումների մասին 150 գրառում են կատարել. Դ. Իոաննիսյան ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 296 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հաջորդում են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» Սիրիայի ՀՕՊ համակարգը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդակայանի ուղղությամբ հասցված ավիահարվածը. ԶԼՄ-ներ ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 121 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 756 կալանավորված անձ և դատապարտյալ՝ ընտրության իրավունք ունեցողների 79.7 տոկոսը Բոլորին անհրաժեշտ է, որ «Բորուսիան» սխալվի. «Բավարիայի» գլխավոր մարզիչ ԿԸՀ-ն ներկայացնում է ԱԺ ընտրությունների նախնական տվյալները 42 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանը 20:30-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 89 ահազանգ 60 մլրդ դոլարի շրջանառություն. ոստիկանները բացահայտումներ են արել Եվրոպայի ամենահզոր մաֆիայի ցանցում ԿԸՀ-ն ներկայացնում է նախնական տվյալներ՝ 29 տեղամասերից. «Իմ քայլ»-ը դաշինքն առաջինն է, հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն 29/16 ընտրատեղամասում միանձնյա առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, հաջորդը ԲՀԿ-ն է, 3-րդ տեղում է ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը «Իմ քայլը դաշինք»` 393 ձայն, «Լուսավոր Հայաստան»՝ 25, ԲՀԿ-13. ամփոփվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները Աննախադեպ ցածր ցուցանիշ. ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 48,63 տոկոսը «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել «Պորտուի» պաշտպանին Ընտրություններում խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով. Լենա Նազարյան Ազատ, ժողովրդավարական հասարակարգերում շատ բարձր տոկոս չի գրանցվում. Արարատ Միրզոյանը՝ ընտրություններին ցածր մասնակցության պատճառների մասին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները
website by Sargssyan