Սերգեյ Սմբատյանը Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում հանդես կգա Վարշավայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 17-ին հրավիրված է ելույթ ունենալու մեր ժամանակների լեգենդ, լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակներում։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, փառատոնը նվիրված է մեծ կոմպոզիտորի 85-ամյա հոբելյանին, անցկացվում է Վարշավայում նոյեմբերի 16-23-ը։ Ամբողջ փառատոնի ընթացքում հնչելու են Պենդերեցկու՝ տարբեր ժամանակներում գրված սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Փառատոնին հրավիրված են մասնակցելու մեծահամբավ երաժիշտներ, ովքեր կներկայացնեն Պենդերեցկու արվեստն իրենց մեկնաբանմամբ։

Մաեստրո Սմբատյանը Վարշավայի ֆիլհարմոնիկի համերգասրահում ղեկավարելու է Sinfonia Varsovia նվագախումբը՝ ներկայացնելով Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան։

Հիշեցնենք, որ 2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Ի դեպ, լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկեցին փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչեցվեցին Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։ Դեռևս այն ժամանակ Պենդերեցկին նշեց, որ Սերգեյ Սմբատյանը աշնանը հրավիրված է Վարշավա՝ մասնակցելու իրեն նվիրված փառատոնին։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սերտորեն համագործակցում են Քշիշտոֆ Պենդերեցկու հետ, ով 2015 թվականին ժամանել էր Հայաստան՝ ներկա գտնվելու նվագախմբի 10-ամյակին նվիրված միջոցառումներին և միասին նշելու նվագախմբի հաջողությունները։

Ավելացնենք նաև, որ Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան նոյեմբերի 25-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Sinfonia Varsovia նվագախմբի կատարմամբ կհնչի նաև Լեհաստանի հարավում գտնվող Կատովից քաղաքում։



loading...
Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան
website by Sargssyan