Լիլիթ Մակունցը խոստացել է լուծել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և ստեղծագործական կազմի միջև ծագած խնդիրը

Ավելի քան մեկ շաբաթ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված իրավիճակ է: Դերասանների մի մասը չի ներկայանում փորձերի, ընդվզում է և պահանջում թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:
 
Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ օրեր առաջ հանդիպել է թատրոնի ստեղծագործական կազմի հետ և մանրամասն քննարկել են մտահոգող խնդիրները:
 
«Այստեղ խնդիրն ունի երկու կողմ. ոչ միայն ստեղծագործական կազմն է, այլև պարոն Չալդրանյանը։ Հանդիպման ընթացքում ստեղծագործական կազմին տեղեկացրեցի, որ կխոսեմ նաև Վիգեն Չալդրանյանի հետ, այնուհետև տեղի կունենա ընդհանուր հանդիպում»,-նշեց Մակունցը և հավելեց, որ խնդրի լուծումն ընթացքում է և այն անպայման կլուծվի։
 
Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերին:
loading...
Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
website by Sargssyan