Աճեմյանցիները թատերասերների դատին հանձնեցին «Ոչինչ չի մնա» հոգեբանական դրաման

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  նոյեմբերի 24-ին հանդիսատեսի դատին ներկայացրեց  Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա»  հեգաբանական դրաման` Հրաչ Քեշիշյանի  բեմադրությամբ: Հրաչ Քեշիշյանի համար սա մեծ բեմում արված առաջին բեմադրությունն է:

«Ոչինչ չի մնա»  կինոպիեսի բեմադրությունը մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով՝ հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ։ Տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ։ Բեմադրության նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանին է, իսկ երաժշտության հեղինակն է Հայկոն:

«Շատ  ուրախ եմոր հենց այս նախագծի  վրա  ենք  աշխատել Հրաչ  Քեշիշյանի հետ: «Ոչինչ չիմնա»-ն  մեր լավագույն ֆիլմերից է  եղել,  իսկ այսօր արդեն բեմադրության տեսքով է:  Երաժշտական մոտիվը մնացել է նույնըբայց ամբողջովին նոր գործիքավորումներ  են   արվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայկոն:

Հոգեբանական դրամայի մեջ զբաղված են երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանը, Մանե Մխոյանը, Ջեմմա Ադամյանը և Ներսես Ավետիսյանը:

Նորարարությունն  ու դերասանական խաղը դիտելու էին եկել նաև  հյուրեր  Երևանից, նրանց թվում՝ ՀՀ  մշակույթի նախարարի պաշտանակատար  Լիլիթ Մակունցը, Երևանի  փոխքաղաքապետ  Տիգրան Վիրաբյանը   ու  գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Վստահություն եմ հայտնումոր այս ներկայացումն ունենալու է շատ մեծ հանդիսատես:  Հետաքրքիր ներկայացում է  ու նոր թարմ շունչ հայկական թատրոնումԴերասանական խաղը,  դեկորները, ամեն ինչը շատ լավն է»,- իր տպավորությունները փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ  Մակունցը:

Այն, որ  ներկայացումը ոչ միայն ստացված էր, այլ նաև  կունենա երկար  ընթացք,  վկայում է  ներկայացման ավարտին հանդիսատեսի հոտնկայս երկար ծափերն  ու ջերմ ընդունելությունը։

 

Արմենուհի Մխոյան

loading...
Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան
website by Sargssyan