Դարավոր դաշնակցից՝ հավատարիմ գործընկեր

Հետխորհրդային տարածքի, այդ թվում և Հարավային Կովկասի խորհրդանշական դերը Ռուսաստանի համար սովորաբար թերագնահատվում է՝ հօգուտ վերջինիս անվտանգության և տնտեսական շահերի։ Մինչդեռ, ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական ինքնության փնտրտուքը, ինչպես նաև Սովետական միության և Ցարական կայսրության վաղեմի հզորությունը վերագտնելու ցանկությունը նույնքան որոշիչ դեր ունեն ռուսական աշխարհաքաղաքական որոշումների ընդունման վրա, որքան և հզոր տնտեսության և անվտանգ երկրի հրամայականները։

ԽՍՀՄ փլուզումից և անկախության հռչակումից հետո Հայաստանը միշտ էլ փորձել է, հնարավորության սահմաններում, հավասարակշռել տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունները Ռուսաստանի, եվրոպական երկրների, ԱՄՆ և Իրանի միջև։

Վերջին հինգ տարիները Հայաստանի համար նշանավորվեցին ներքին քաղաքական և արտաքին աշխարհաքաղաքական մի շարք փոփոխություններով։ Այս ֆոնին շատ կարևոր է ընդգծենք Հայաստանի և իր ավանդական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերությունները: Այս համատեքստում կարևոր է նշել Գագիկ Ծառուկյանի դերակատարությունը, ով իր բիզնես հնարավորություններով և քաղաքական գործունեությամբ էականորեն խորացրել է այդ կապը:

Տասը տարի առաջ ԲՀԿ-ն և «Եդինայա Ռոսիա»-ն պայմանագիր ստորագրեցին, որի շնորհիվ այս քաղաքական ուժերի միջխորհրդարանական, միջկուսակցական հարաբերությունները զարգացման նոր հունի մեջ մտան։ Պայմանագիրը ստորագիրվել է՝ ռազմական, տնտեսական, երիտասարդների կյանքի բարելավման հետ կապված, ինչը վստահաբար կարելի է փաստել, որ իսկապես արդյունավետ է ստացվել: Այս քաղաքական ուժերն իրենց քայլերով կատարել են լուրջ ներդրում երկու պետությունների քաղաքա- տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում: Այս տարիների ընթացքում և ԲՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչներն ունեցել են բազմաթիվ հանդիպումներ և ամրագրել համագործակցության կապը:

Նոյեմբրի 22-ի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ մանրակրկիտ և հանգամանլից վերահաստատվեցին գործընկեր կուսակցություններին աջակցությունն ու հայ-ռուսական դարավոր բարեկամության փաստումը: Ծառուկյանը հանդիպել է «Եդինայա Ռոսիա»-ի և խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի: Կողմերը վստահեցրել են, որ «Եդինայա Ռոսիա»-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն զարգանալ։

Ռուս-հայկական հարաբերությունների յուրահատուկ ոլորտի է տնտեսական համագործացույթունը ԵՏՄ շրջանակներում, ինչպես նաև ՀԱՊԿ-ում կողմերի դաշնային գործունությունը: Այս առումով երկու քաղաքական կառույցները վերահաստատեցին համագործակցության կարևորությունը:

 
loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan