Քարոզարշավ՝ առանց ինտրիգների

Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը: Ոչ պաշտոնապես այն մեկնարկել էր ավելի վաղ: Հետհեղափոխականությունից զատ, որը, բնականաբար, կրկնապատկում է քարոզարշավի բովանդակությունը, շարունակում է գործել ռեյտինգային ընտրակարգը, ինչը նշանակում է մոտ 1500 պատգամավորության թեկնածու: Այս հանգամանքն էլ իր հերթին նշանակում է 1500 ֆեյսբուքյան նորաբաց էջեր՝ «քաղաքական գործիչ» վերամբարձ նկարագրությամբ, 1500 կարգախոս, 1500 բուկլետ, 1500 «ծնվել եմ, ավարտել եմ, անդամագրվել եմ» բովանդակությամբ տեքստեր: 
 
Մեծ հաշվով, իհարկե, քարոզարշավը որևէ էական ազդեցություն չի կարող ունենալ ընտրության հիմնական արդյունքի վրա: Սովորաբար հետհեղափոխական ընտրություններում հաղթում է հեղափոխության թիմը՝ իշխանությունը: Որոշակի ինտրիգ կա խորհրդարան անցնող ուժերի և ընդդիմության դաշտում թիվ 1–ը լինելու շուրջ ծավալվող մրցակցության շուրջ: Այս իմաստով քարոզարշավը գուցե նշանակություն ստանա՝ կախված այն հանգամանքից, թե որ ուժն այս ընթացքում կկարողանա իր կողմը քաշել չկողմնորոշված էլեկտորատին: Իսկ չկողմնորոշված էլեկտորատը այս պահին սակավ է: Այս իմաստով ամենահեշտը իշխանության և ՀՀԿ–ի գործն է՝ երկուսի էլեկտորատն էլ, ըստ էության, պարզ է:
 
Ամեն դեպքում, քարոզարշավն ինքնին շատ կարևոր ազդակ է նրա, թե ինչպիսին է քաղաքական հաղորդակցության լեզուն, քաղաքականության բովանդակությունը: Հատկապես հիմա, երբ քարոզարշավի դերակատարությունը զրոյական է ընտրության հաղթողին որոշելու հարցում, իշխանություններն ունեն ռեալ շանս հասարակության հետ նոր որակի զրույցի բռնվելու, հետընտրական իրենց անելիքներն առավել հստակ ու առարկայական ներկայացնելու առումով: Թեպետ, վերջին հաշվով, մեծամասամբ առաջնային է լինելու «մեր տղեն ա» կամ «մեր աղջիկն ա» «քարոզչամիջոցը»:
loading...
Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
website by Sargssyan