«Ազգային առաջընթացի» Լուսինեն խորը թյուրիմացությունների մեջ է

Արման Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ի հայտ եկան մի քանի, այսպես ասած,երիտասարդական կուսակցություններ, որոնք ևս իրենց նորահայտ թիմերով որոշեցին մաս կազմել ընտրապայքարին։ Անշուշտ երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքականություն միշտ էլ ողջունելի , բայց երբ ամեն մեկը որոշում է ոչ իր գործով զբաղվել, ստացվում է այն, ինչ ստացվեց, օրինակ, «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի՝ Լուսինե Հարոյանի պարագայում։ 
Նա քաղաքականություն է «ներգաղթել» տուրիզմի ոլորտից և, ինչպես երևում է, այդքան էլ լավ չի պատկերացնում, թե որտեղ է հայտնվել։ Հասկանալի է, որ Լուսինեն, որպես այս ոլորտում նոր դեմք է, ունի ինքնահաստատվելու խնդիր, և ինչպես պրակտիկան է ցույց տալիս, ամպագոռգոռ հայտարարություններով նա կարող է իր անձի վրա ուշադրություն բևեռել։ Քավ լիցի, դա նրա անձնական խնդիրն է, սակայն երբ նա այս ամենն անում է արդեն դատարկամիտ ու իրականության հետ փոքր-ինչ աղերս անգամ չունեցող տրամաբանությամբ, արդեն անընդունելի է և հակադարձման անհրաժեշտություն է առաջանում։ Մասնավորապես ԸՕ բարեփոխումների նախագծի չընդունման մեջ մեղադրելով վարչապետ Փաշինյանին՝ վերջինս անցում է կատարում նաև Գագիկ Ծառուկյանին, ում համարում է «օլիգարխ» և որի կուսակցությունը ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում է կուսակցական և կլանային շահերով: Լուսիեն անշուտ գտնվում է խորը թյուրիմացության մեջ, քանի որ այս ողջ տարիների ընթացքում, ինչ ԲՀԿ-ն գործել է ԱԺ-ում, ոչ մի օրինագիծ չի եղել, որ առաջ քաշվի ասվածի տրամաբանությամբ և հատուկ մշակված լինի կլանային շահերին տուրք տալու համար։ Հակառակը՝ բավական է միայն հիշատակել ԲՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի հայտնի օրինագծերը, որոնք մանրակրկտորեն մշակված են՝ ցանկացած ոլորտում մենաշնորհային երևույթները կասեցնելու ու արմատախիլ անելու համար։ Աղմկահարույց երևալու համար Լուսինեի հաջորդ սայթաքումնը այն է, որ փորձում է Գագիկ Ծառուկյանի կողմից տրվող կրթաթոշակները ներկայացնել որպես հատուկ ընտրություններից առաջ արված ժեշտ՝ հետին նպատակներով։ Ի գիտություն Լւսինեի՝ պետք է նշել, որ այս կրթաթոշակները Գագիկ Ծառուկյանը ամեն տարի՝ այս էլ գրեթե երկու տասնամյակ շնորհում է ուսման մեջ առաջադեմ ու սոցիալապես կարիքավոր ուսանողներին՝ լինի նա քաղաքականության մեջ, թե դրանից դուրս։ 
Եթե Լուսինեն այս ինֆորմացիայնին չի տիրապետում, ապա ավելի լավ է լռի ու նման բարձրագոչ հայտարարություններ չանի քաղաքական բովում տարիներով թրծված մարդկանց հասցեին, այլապես իր իսկ արտահայտած մտքերը նրան կդարձնեն քաղաքական դաշտի «շիկահեր-գործիչ»։

loading...
Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
website by Sargssyan