Քաղաքականության մեջ շտապողականությունն ու անհեռատեսությունը կործանարար դրսևորումներ են

Վարդուհի Մազանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հեղափոխությունը քաղաքական կյանքին նոր ընթացք հաղորդեց, և տարբեր անհատներ իրենց փոքրաթիվ համախոհների հետ ունեն շատ մեծ հավակնություններ, սակայն օբյեկտիվորեն չունենալով փորձ,գիտելիքներ, ապագան կառուցելու վերաբերյալ որևէ ծրագիր, անամոթաբար փորձում են այնպես անել, որ հեղինակավոր անձանց ստվերը իրենց ևս ընդգրկի: Այս ճանապարհով է գնում « Ազգային առաջընթաց » կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը : Խոսելով նոր քաղաքական իրավիճակի մասին նա կարծիք է հայտնել, որ ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխվել և նախկին օլիգարխիկ համակարգը պահպանվում է ակնարկելով ԲՀԿ-ի մասնակցությունը : Եթե նրա դասախոսները իմանան «օլիգարխիա» տերմինի նրա մեկնաբանությունը խորը հիասթափություն կապրեն, քանզի որևիցէ պաշտոն չզբաղեցրած անձը պարզապես չի կարող « օլիգարխ » համարվել, իսկ հարյուր հազարավոր ցույցերից հետո խոսել « օլիգարխիայի » առկայության մասին, որը նշանակում է « քչերի իշխանություն» պարզապես անգրագիտություն է և նրա քաղաքական սնանկության արտահայտությունն է: Խոսելով խորհրդարանական գործունեության մասին նա ևս ակնարկել է ԲՀԿ-ին, նրա գործունեության մեջ նշմարելով ներկուսակցական շահերի սպասարկում: Չնկատելով այն բոլոր նախաձեռնությունները որոնցով առաջարկվում էր ազատել բոլոր հարկերից փոքր և միջին բիզնեսը, խրախուսել գյուղատնտեսությունը և այլ ծրագրեր որի շահառուն հասարակության ամենաներքին շերտն է և վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց, այստեղ ևս « Ազգային առաջընթացը » իր դերում է: Ինչևիցե, անվանի մարդկանց հաշվին ինքնահաստատվելու երևույթը տարածված է, բայց նման մեթոդներով քաղաքականություն ներթափանցելու բոլոր փորձերը չեն կարող արդյունք տալ և դատապարտված են անհաջողության:

loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan