Դիվիդենտներ բացթողումների, ոչ թե ծրագրերի հաշվին

Քարոզարշավի առաջին երկու օրերը անցան բավական ագրեսիվ տոնայնությամբ: Իշխող ուժը խախտեց վերջին շրջանում իր իսկ կողմից որդեգրած հանդարտ գործելաոճն ու սկսեց առավել կոշտ ու կտրուկ հռետորաբանություն բանեցնել: Սասուն Միքայելյանի հայտնի խոսքերն ու դրան հետևած արձագանքը դարձավ իշխանական քարոզարշավային հռետորաբանության առանցքը: Մասնավորաբար ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փաշինյանն առավել ծավալուն անդրադարձավ խնդրին՝ նշելով, որ որևէ մեկը չպետք է փորձի դիվիդենտ շահել Միքայելյանի ասածի վրա:

Իրականում, սակայն, քաղաքական պրոցեսը, հատկապես նախընտրական պրոցեսը ոչ այլ ինչ է, քան դիվիդենտներ հավաքելու հնարավորություն: Դժվար է մրցակիցներին  մեղադրել քո իսկ բացթողումների վրա դիվիդենտ հավաքելու մեջ, մանավանդ, որ Փաշինյանն ինքը տարիներ շարունակ եղել  է նախորդ իշխանությունների բացթողումների վրա դիվիդենտ հավաքելու անխոնջ մարտիկ, ավելին՝ դրա հաշվին կուտակել է ահռելի քաղաքական կապիտալ:

Հատկապես քարոզարշավի ընթացքում փոխադարձ բացթողումների վրա դիվիդենտ հավաքելու պրոցեսը նորմալ է: Նորմալ չէ այլ բան, որ ուժերը մրցում են՝ թիրախավորելով միմյանց բացթողումները բացառապես խոսքի մակարդակում: Ծրագրային քննադատություն փաստացի չկա, որովհետև չկա ծրագրային քաղաքականություն և քարոզարշավ ընդհանրապես: Եվ այն հանգամանքը, որ քարոզարշավի առաջին երկու օրերն անցնում են փոխադարձ ագրեսիվ փոխհրաձգությունների, միմյանց սխալները  արձանագրելու տրամաբանությամբ, ազդակ  է առ այն, որ այս քարոզարշավը ևս մեկ անգամ ի ցույց է դնելու ծրագրային քաղաքականության բացակայության տխուր հանգամանքը: Հանգամանք, որ հնարավորություն ուներ փոխվելու՝ հաշվի առնելով հեղափոխության ընձեռած ռեստարտի հնարավորությունը: Սկզբունքորեն էլի ուշ չէ, դեռ տասն օր կա: Սակայն միտումները դրա օգտին չեն խոսում: Գոնե առայժմ:

loading...
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան
website by Sargssyan