«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում։

«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը 2016 թվականից համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։ 2017 թվականից մեկնարկել են 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման և վերականգնման աշխատանքները:

Ինստիտուտի տնօրեն Էքարթ Ուհլմանի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են հաստատության «Արտադրական տեխնոլոգիաներ» փորձարարական սրահում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանը։

Շրջայցից հետո հանդիպում է տեղի ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ժամանակ ներկայացվել են հաստատության գործունեության ուղղությունները, ինչպես նաև «Նարեկ»-ի թվայնացման և վերականգնման ծրագիրը։ Նշվել է, որ պատմական մեծ արժեք ունեցող այս ձեռագիրը եղել է պատառոտված և բավականին վատ վիճակում, որոշ էջեր բացակայել են: Յուրօրինակ տեխնոլոգիայի միջոցով իրականացվել է ձեռագրի էջերի, պատառիկների թվայնացումն ու վիրտուալ վերականգումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։ Ինստիտուտի ղեկավարները տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ և նշել, որ համագործակցության վերաբերյալ գաղափարներ ունեն, որոնք առնչվում են տեղեկատվական և բարձր տեխնոգիաների ոլորտներին, ավտոմատացման համակարգերին, ռոբոտաշինությանը և այլն։

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում ինստիտուտի գործունեության ընդլայնումը։ ««Ֆրաունհոֆեր»-ի աշխատակիցներն արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի կառավարության հետ, և նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան։ Այն միայն Մատենադարանին չի վերաբերում, խոսքը մեծ ինդուստրիալ համագործակցության մասին է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար, և իրականացվելիք ծրագրերը կարող են նպաստել հայկական արդյունաբերության ու արտադրության զարգացմանը։ 

loading...
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
website by Sargssyan