Սուպեր–սուպեր վարչապետական համակարգ

Քարոզարշավային մի քանի օրերի բավական կոշտ ընթացքը դարձել է վերջին օրերի հիմնական քննարկումների առարկա: Սակայն բարձրագոչ, աղմկոտ քարոզարշավին զուգահեռ տեսանելի են որոշակի պրոցեսներ, որոնք գուցեև չեն դառնում քննարկման առարկա, բայց իրենց էությամբ առավել ուղենիշային են հետընտրական Հայաստանը պատկերացնելու համար:
 
Քարոզարշավի ընթացքում աչքի է զարնում, այսպես ասած, վարչապետի ընտրության հանգամանքը խորհրդարանի ընտրության հանդեպ գերակա դարձնելու միտումը: Փաշինյանը քվեաթերթիկը ներկայացնում է երկու ասպեկտով՝ որպես վարչապետի, այսինքն իր ընտրություն, և որպես պատգամավորի ընտրություն: Ռեյտինգային պատգամավորության թեկնածուների անուններն էլ ներկայացվում են պարզ թվարկմամբ, ելույթներ նրանք չեն ունենում և բավարարվում են միայն Փաշինյանի կողքը կանգնելով:
 
Այն հանգամանքը, որ իշխող ուժի քարոզարշավի առանցքում հենց Փաշինյանն է,  բացատրվում է բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներով: Ի վերջո, պարզ է, որ ուզենք, թե չուզենք, հենց Փաշինյանն է իշխանության շարժիչ ուժը, իսկ նրա թիմի անդամների մեծամասնությունը նորեկներ են քաղաքականության մեջ: Բայց քարոզարշավը, հատկապես դրա ռեյտինգային բաղադրիչը շանս էր տալիս ունենալ տեղերում քաղաքական ամուր հիմքեր, կամ գոնե դնել այդ հիմքերի ձևավորման սկիզբը, օրինակ, շանս տալով թեկնածուներին արտահայտվելու, ներկայանալու, ինչու ոչ՝ մրցակցելու միմյանց հետ:
 
Այս մոտեցումը վերաբերում է նաև համամասնական ցուցակին ընդհանրապես: Նկատելի է, որ քարոզարշավի ընթացքում, բացի այս կամ այն հեռուստաբանավեճերին ներկա լինելուց ու հարցազրույցներ տալուց, համամասնական ցուցակի անդամները, նույնիսկ առաջին քսանյակում գտնվող անդամները որևէ ակտիվությամբ աչքի չեն ընկնում, չեն խոսում, ելույթներ չեն ունենում: 
 
Ինչքան էլ որ հեղափոխությունը թելադրում է իր պայմանները՝ այս դեպքում Փաշինյանի անձի հանդեպ ահռելի հանրային համակրանքի հանգամանքը, ամեն դեպքում պետք է հասկանալ, որ ներկա պրոցեսները անկյունաքարային են ապագա համակարգի ձևավորման իմաստով: Հենց այս պրոցեսի արդյունքում է որոշվում, թե ինչ համակարգ, ինչ թիմ է ձևավորում Փաշինյանը:
 
Քարոզարշավի ընթացքը հուշում է, որ Փաշինյանի անձի ակնհայտորեն առավելությունը շարունակում է լինել իշխանության հիմնական քաշող ուժը, այդպես լինելու է նաև ընտրություններից հետո: Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ ապագա խորհրդարանը լինելու է շատ թույլ, անկախ նրանից, որ այն ընտրվելու է ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով: Ի վերջո, սխալ են նաև այն պնդումները, թե սրանք նախ՝ վարչապետի, հետո նոր խորհրդարանի ընտրություններ են: Իհարկե, ընտրության արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունն ընտրելու է վարչապետ, բայց վարչապետի ընտրությունը խորհրդարանական համակարգի բաղադրիչներից մեկն է միայն: Առավել կարևոր է բուն խորհրդարանի բովանդակությունն ու արժեքը: Իսկ եթե ամեն դեպքում ունենալու ենք այնպիսի համակարգ, որտեղ սուպեր վարչապետական աթոռը, պայմանավորված վարչապետի հեղինակությամբ, դառնալու է սուպեր–սուպեր վարչապետական, ապա գուցե ժամանակն է մտածելու կառավարման ձևը փոխելու, կիսանախագահական կամ նախագահական համակարգին վերադառնալու մասին: Այդպես առնվազն ավելի ներդաշնակ քաղաքական համակարգ կունենանք: Այլապես վտանգ կա թղթի վրա ունենալ գրված մի բան, սակայն իրականում լրիվ այլ բան:
 
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
loading...
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան
website by Sargssyan