Քարոզարշավ՝ հիմնված լրահոսի վրա

Նախընտրական քարոզարշավի երեք օրերը տպավորություն են թողնում, թե ֆեյսբուքյան հարթակին բնորոշ քննարկումները պարզապես տեղափոխվել են նախընտրական ելույթների մակարդակ: Մասնակից ուժերի գերակշիռ մասը զբաղված է օրվա լրահոսին արձագանքելով, փոխադարձ հնչած հայտարարությունները հերքելով, դրանց պատասխանելով: Կարծես թե գործ ունենք ոչ թե քարոզարշավի հետ, որի նպատակը պետք է լիներ առավել համակարգված խոսակցությունը քաղաքացիների հետ, այլ արագ արձագանքման ռեժիմում ինֆորմացիոն մինի պատերազմի, որտեղ մասնակից ուժերը՝ հետևելով օրվա ինֆորմացիային, արձագանքում, հակադարձում ու քննադատում են միմյանց:

Ինչ–որ առումով այս ամենում դերակատարություն ունի նաև տեխնոլոգիական այն զարգացումը, որի ականատեսն ենք մենք հիմա, երբ ինֆորմացիան տարածվում է այնպիսի արագությամբ ու քանակությամբ, որ հաճախ հնարավոր չէ ֆիլտրել այն: Սակայն իր այս առավելությամբ հանդերձ, տեխնոլոգիաները Հայաստանի փաստացի դատարկ, ասելիքից զուրկ քաղաքական դաշտում դառնում են չարիք՝ քաղաքական ուժերին մղելով մի տեղ, որտեղ ոչ թե համակարգված ու մշակված խոսքի, այլ «այստեղ և հիմա» ռեժիմում միմյանց հնչեցրած մտքերի արձագանքի հետ գործ ունենք:

Քաղաքական ուժերը, կարծես թե, նախընտրական հանդիպումներն օգտագործում են որպես բեմահարթակ միմյանց պատասխանելու համար, ինչի արդյունքում խաղից դուրս է մնում քարոզարշավի հիմնական շահառուն՝ հասարակությունը: Իսկ հասարակության խնդիրները հաճախ դուրս են ամենօրյա, ընթացիկ ինֆորմացիոն հոսքերից, այդ խնդիրներն ավելի խորքային են, հետևաբար նրանք սպասում են խորքային լուծումների, խնդիրների մասին խորքային խոսակցության: Ցավոք, սակայն, մենք այժմ գործ ունենք լրիվ հակառակի հետ: Այս իմաստով պատահական չէ ֆեյսբուքյան հարթակի հետ համեմատությունը, որովհետև ֆեյսբուքյան հարթակն էլ վերջին տարիներին կարծես դարձել է ոչ թե քննարկումների, այլ արագ արձագանքման, հերքման, հաստատման կամ ուղղակի բամբասանքի ու մրոտելու դաշտ: 

loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan