Տնտեսական հեղափոխություն եզրույթի «քավորը» Գագիկ Ծառուկյանն է. վստահ քայլերով դեպի ներդրումներ

Գարնանը ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխությունը, որը հնարավոր է իշխանության կողմից կայուն և երկարատև ժամանակաշրջանի համար երաշխավորված խաղի նոր կանոնների առկայության պայմաններում միայն: Սրա մասին արդեն խոսում են բոլորը և նախընտրական շրջանում առիթը բաց չեն թողնում բարցրաձայնել հարցի առաջնայնության մասին: Հիշեցման կարգով պետք է փաստել, որ տնտեսական հեղափոխություն եզրույթի «քավորը» Գագիկ Ծառուկյանն է, ով իր կուսակցության առաջ որպես ծրագրային դրույթ առաջնային է համարել այդ գաղափարի կյանքի կոչման համար առանձին թեզերի և հանգամանալից ուսումնասիրություններ կատարելը:

Ակնհայտ է, որ պետք է ձևավորել ներդրումների անվտանգության ապահովման համակարգ և իրականացնել ներդրումների խթանմանն ու ներգրավմանն ուղղված նոր քաղաքականություն, որի արդյունքում պետական կառույցները պատասխանատվությունկ կրեն յուրաքանչյուր միավոր ներդրման համար՝ անկախ ծավալից: Եթե համապատասխան ներդրումային ծրագրերը ձախողվել են պետական չինովնիկների պատճառով, ապա նրանք օրենքով սահմանված կարգով և դատարանի վճռով կփոխհատուցեն ներդրողի և պետության վնասները: Կուսակցությունը կարևոր է նաև տնտեսական դատարաններ ստեղծումը՝ որպես ներդրումների ապահովագրության գործուն կառույց:

Բոլորս գիտենք, որ ՀՀ տնտեսության առանցքային հենասյուներից մեկը գյուղոլորտն է, որտեղ ներգարավված են ՀՀ աշխատաշուկայի աշխատողներից մոտ 400 հազար մարդ: Այս առումով առանցքային է ԲՀԿ դիրքորոշումը գյուղատնտեսության զարկ տալու առումով: Ծրագրում հստակ ֆիքսված է, որ տետությունը պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերի գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին՝ ի մասնավորի նպաստելով գյուղական մթերքների իրացմանը և նոր շուկաների խթանմանը, գործող տրանսպորտային ուղիներում սեզոնային լարվածությունների թուլացմանը, 3-4 % վարկային ռեսուրսների ապահովմանը: Հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ է բացառել նաև մեր հայրենակիցների օթևաների բռնագրավումը բանկային պարտավորությունների չկատարման հետևանքով՝ հիմքում դնելով այդ պարտավորությունների սառեցման, կամ հետաձգման դրույթը: Այս քայլը կնպաստի նաև նոր արտագաղթի կանխմանը:

ՀՀ տնտեսա-աշխարհագրական դիրքը, կլիմայական պայմանները, արտադրական ենթակառուցվածքները դեռևս խորհրդային տարիներից կանխորոշել են հանրապետության տարբեր մարզերում և տարածաշրջաններում արտադրական ու գյուղատնտեսական մասնագիտացման հիմնական ուղղությունները:

ԲՀԿ-ն առանցքային է համարում նաև հանրապետությունում արդյունաբերական և տեխնոլոգիական խելացի քաղաքների ստեղծումը, որոնք կգործեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝հարկային հատուկ ընթացակարգերի պայմաններում: Սրանից կարող ենք եզրակացնել, որ նշյալ տեխնոլոգիական գոտիները կդառնան գիտական, արտադրական նորարարությունների կենտրոններ:

loading...
Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
website by Sargssyan