Փաշինյանը հայտնում է 589 մլն դոլարի հնարավոր ներդրումների մասին. հունվարին Գեղարքունիքում 1200 աշխատատեղ նախատեսող տեքստիլի գործարան կբացվի

Գալիք տարվա հունվարին հայ ներդրողի միջոցներով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեքստիլի գործարան կբացվի։ Այս մասին Գավառ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
 
«Երբ մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը հետևյալն է եղել. ինձ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրում։ Իրականացրեց բամբակի ցանք, հիմա պարզվում է, որ բամբակը սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել։ Այդ գործարարը ծագումով գավառցի է, Ծովազարդ գյուղից, որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլի գործարան, որտեղ այդ բամբակից գործվածքներ կստեղծվեն։ Իր խոստմամբ՝ գործարանը հունվարից կաշխատի։ Այնտեղ սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետո՝ արդեն 1200 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին այսպիսի 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դրանք իրականություն դառնան։
 
 
loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan