Փոխառություններ, դրամական միջոցներ ու «LEXUS GX 460». Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը

Երևանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան և հողամաս:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Ա. Աբրահամյանը հայտարարագրել է նաև «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 20000 ԱՄՆ դոլար, 200 եվրո և 60000 ՀՀ դրամ:

Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 000 ՀՀ դրամ, 30 000 ԱՄՆ դոլար, 20 000 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 436 000 ՀՀ դրամ: 996 000 ՀՀ դրամը և 390 000 ՀՀ դրամ եկամուտները նա ստացել է աշխատավարձերից: Այլ եկամուտներ բաժնում էլ նշված է 50 000 ՀՀ դրամի մասին:

Նշենք, որ Ա. Աբրահամյանը 1997– 2008 թթ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2008 –2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2018 թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ արդեն հոկտեմբերի 22–ին նշանակվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար: 

loading...
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
website by Sargssyan