Որևէ երևույթի վերաբերյալ գնահատական հնչեցնելու համար առնվազն լիարժեք իրազեկվածություն է հարկավոր

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր Հայաստանն իր հետ բերեց ինչպես նոր խաղի կանոններ, այնպես էլ դրանք մշակելու և նոր որակի քաղաքական դաշտ ունենալու հնարավորություն: Այս հանգամանքն էլ նպաստեց դաշտում նոր քաղաքական ուժերի առաջացման և կայացման գործին: Հասկանալի է, որ նախկինում գոյություն ունեցող համակարգը մերժելով, պետք է հստակ տարանջատել դրանից այն մասսան, որոնք բացարձակ առնչություն չունեն երևույթների հետ, որոնք դեմ են ժողովրդավարության սկզբունքներին:
Այսօր, նոր ձևավորված քաղաքական ուժի՝ ՔՈ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կարեն Հարությունյանը, լրատվականներից մեկին տրված հարցազրույցի ժամանակ, կարծիք էր հայտնել, թե իբր Գագիկ Ծառուկյանը ներկա պահին սեփականատեր է, ով մտնելով խորհրդարան կդառնա օլիգարխ, և այդ միտքը պարզաբանել էր, թե հանդիսանալով սեփականատեր, չի կարող նեղ կուսակցական շահերին դեմ գնալով, դեմ գնա իր իսկ բիզնես շահերին /ոչ բառացի/: Ամենայն հարգանքով նշենք, որ Կարեն Հարությունյանն այս դեպքում թյուրըմբռնման մեջ է կամ էլ լավ չի ուսումնասիրել Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժի գործադիրում իրականացրած գործունեությունը: Նախ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտի վրա ունի այնքան ազդեցություն, որքան նրան լիազորել է ՀՀ քաղաքացիների ԲՀԿ-ին հարող զանգվածը, ըստ այդմ, Ծառուկյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժն այս դեպքում դե ֆակտո ներկայացնում է այն քաղաքացիների շահերը, ովքեր ապավինելով ԲՀԿ վարած քաղաքականության դրական արդյունքներին, վստահել են տվյալ քաղաքական ուժին: Այս հանգամանքը պետք չէ, ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել, ունենք դասական քաղաքական իրավիճակ: Երկրորդ, եթե ուշադիր ուսումնասիրեք ԲՀԿ-ի գործադիրում գործունեությունը, ապա կտեսնեք, որ այդտեղ նեղ կուսակցական կամ նեղ անձնական ոչինչ չկա, յուրաքանչյուր նախագիծ բխում է համընդհանուրի շահերից, այսինքն չկա որոշակի վերապահում, չկա միտում օրենքը հարմարեցնել սեփական շահերին: Այս համատեքստում էլ փոշիանում են բոլոր այն չհիմնավորված պնդումները, թե Ծառուկյանն օլիգարխ է:
Բացի այդ, Գագիկ Ծառուկյանը երբեք պետպաշտոնյա չի եղել, որ կարողանար պետական լծակները ծառայեցնել սեփական բիզնես ինդուստրիան զարգացնելու նպատակով: 
Մի խոսքով հարգելի Կարեն Հարությունյան, հուսանք կվերանայեք ձեր պատկերացումները այս հարցի կապակցությամբ, քանզի դրանք թերի են և ընդհանուր գնահատական տալու համար, ոչ բավարար:

loading...
Մեյը չեղարկեց քվեարկությունը խորհրդարանում Brexit-ի պայմանների համաձայնագրի շուրջ. Bloomberg Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան
website by Sargssyan