ԲՀԿ-ն իր ծրագրային դրույթներում կարևորում է վարկային հարաբերությունների համակարգի առողջացումը

ՀՀ-ում վարկային ներդրումների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում ուղղակի կամ առաջնակարգ ապահովվածություն ունեցող վարկերը, որոնք, փաստորեն, արտադրության ու շրջանառության ոլորտում գտնվող ապրանքանյութական արժեքների դիմաց տրվող վարկերն են: Անուղղակի ապահովվածություն ունեցող վարկերի թվին է դասվում բանվոր-ծառայողներին աշխատավարձ վճարելու համար տրվող կարճաժամկետ վարկը, որի դիմաց չնայած նյութական ապահովվածություն չկա, բայց, հաշվի առնելով, որ աշխատավարձը մեծ մասամբ տրվում է նաև ապրանքանյութական արժեքներ արտադրելու նպատակով՝ թեկուզ անուղղակի կարգով, ունի նյութական ապահովվածություն:
 
Հանրապետությունում գործող շուրջ 300 հազար գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը բարձր տոկոսադրույքներով վարկերի ներքո է: Պետությունը պարտավոր է համակողմանի աջակցություն ցուցաբերել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին՝ նպաստելով գյուղական մթերքների իրացմանը և նոր շուկաների խթանմանը, գործող տրանսպորտային ուղիներում սեզոնային լարվածությունների թուլացմանը, 3-4 % վարկային ռեսուրսների ապահովմանը: Հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ է բացառել նաև ՀՀ քաղաքացիների օթևանների բռնագրավումը բանկային պարտավորությունները չկատարելու հետևանքով՝ հիմքում դնելով այդ պարտավորությունների սառեցման կամ հետաձգման դրույթը: Նկատենք, որ այս քայլը միանշանակ կնպաստի նաև նոր արտագաղթի կանխմանը:
 
Գագիկ Ծառուկյանն իր ելույթներում քանիցս անդրադարձել է պետության վարկային քաղաքականությանը, կարևորելով վարկերի տակ կքած քաղաքացիների բեռի որոշակի թեևացումը: Ընդգծենք, որ ՀՀ-ում ներկայումս կան շուրջ 1.5 մլն վարկառուներ՝ ՀՀ-ում չկա ընտանիք, որ չունենա վարկ: Ներկայում նախորդ 10-15 տարիների ընթացքում բարձր տոկոսներով՝ 18-24 %, վարկեր ձեռք բերած քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը կքած է այդ վարկերի բեռի ներքո, հաճախ դրանք վերաձևակերպելով տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում:
 
ԲՀԿ-ն իր ծրագրային դրույթներում կարևորում է վարկային հարաբերությունների համակարգի առողջացում` տոկոսների, տույժ-տուգանքների սառեցում, ինչպես նաև հետաձգում, որոշ դեպքերում՝ նաև դուրսգրում: Նշվում է, որ անհրաժեշտ են 0.5-1% տոկոսադրույքներով մեծածավալ վարկային միջոցներ, որոնք կհոսեն դեպի տնտեսության իրական հատված` 2-3%-ով: Վստահաբար կարող ենք ասել, որ այս պայմաններում հնարավոր է ունենալ մրցունակ տնտեսություն:
 
Դրամավարկային քաղաքականության մեջ կարևոր է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությունը. ԲՀԿ նախընտրական ծրագրերում նշվում է, որ ԿԲ-ն պետք է իրականացնի հետևողական դրամավարկային քաղաքականություն՝ մշտապես սահմանելով արդյունավետ վերաֆինանսավորման տոկոսադրույք՝ հաշվի առնելով նաև կանխատեսվող ռիսկերը:
 
Աղասի Առաքելյան
loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan