Եթե չեք կարողանում դիմակայել բարձր վարկանիշին, ուրեմն թուլացեք ու հաճույք ստացեք

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրատվական դաշտն ապականած ու լրագրողական էթիկան բառի բուն իմաստով բռնաբարած կայքը՝ mamul.am անունը կրող, դարձյալ իր ռեպերտուարի մեջ է: Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, բազմաթիվ մարգինալացված և քաղաքականապես իմպոտենտ ուժեր, չկարողանալով հավուր պատշաճի ներկայանալ հանրությանը, ավելի էժան տարբերակ են գտել՝ խորհրդարան սողոսկելու համար: Մասնավորապես, վերոնշյալ կայքին օգտագործելով որպես հակաքարոզչության և զրպարտության գործիք, հոդված են պատվիրում բարձր վարկանիշ ունեցող գործիչների և նրանց ղեկավարած քաղաքական ուժերի դեմ, և աղոթում բարձրյալին, որպեսզի իրենց վարկանիշը գոնե չնչին բարձրանա և հայտնվեն խորհրդարանում: 
Անզեն աչքով էլ երևում է, որ ներկա դրությամբ, դաշտում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչներից է նաև Գագիկ Ծառուկյանը և տրամաբանորեն այդ բորենիների ոհմակն իրենց կեղտոտ պատվերները հենց նրա անունով էլ իջեցնում են: Ամեն ինչ ավելի սրվեց երեկվանից, երբ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում գտնվում էր Արմավիրի մարզում: Չափազանց ջերմ և մարդաշատ ընդունելությունն իսկական մղձավանջ էր որոշ չկայացած կամ արդեն իսկ ժամկետնանց քաղաքական ուժերի ղեկավարների համար, ինչի կապակցությամբ էլ սկսվեց արշավն ընդդեմ Ծառուկյանի և ԲՀԿ-ի: Փորձում են Ծառուկյանի երեկվա ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ Անգլիայից լորդեր և լորդուհիներ են ժամանաել և ցանկություն են հայտնել համագործակցել իր հետ, ինչ-որ կերպ նսեմացնել: Նախ նշենք ի գիտություն, լորդուհին դա կին լորդին կամ բարոնուհուն դիմելու ձևն է և միանգամայն կիրառելի է խոսակցականում, սա հատուկ անգրագետների համար, ովքեր դա են փորձում շահարկել: Երկրորդ, միթե կարծում եք, որ նման էժանագին ֆոկուսներով, կկարողանաք արդյունքի հասնել: Ծառուկյանի վարկանիշը չափազանց բարձր է նման կերպով դրա վրա ազդեցություն գործելու համար, այնպես որ, եթե չեք կարողանում դիմակայել, թուլացեք ու հաճույք ստացեք: 
Հերիք չի mamul.am-ին, որպես ապատեղեկատվություն տարածելու գործիք եք դաձրել, հիմա էլ դրդում եք քայլերի, ինչից հետո արժանանալու են հասարակության հայհոյանքներին ու անարգանքի խոսքերին: Չփորձեք ԲՀԿ-ին ներքաշել ձեր կեղտոտ խաղերի մեջ, հավատացած եղեք, դրանից հաստատ ԲՀԿ-ի վարկանիշը չի տուժելու, վերջիվերջո հանրությունը վտահում է այն քաղաքական գործչին կամ ուժին, որոնք իրենց խոսքը գործով են ապացուցել, իսկ այդ առումով ԲՀԿ-ն ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի, ուղղակի անխոցելի են:

loading...
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
website by Sargssyan