ՕԵԿ-ը քարոզարշավ է իրականացրել Գեղարքունիքի մարզում

Դեկտեմբերի  3-ին Օրինաց երկիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացրել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես տեղեկացրին ՕԵԿ լրատվական ծառայությունից, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին դիմավորելու էին եկել աղ ու հացով: Մարտունի քաղաքում պատգամավորության թեկնածուներ առաջադրված Սիմոն Հակոբյանը և Մանուչար Սիմոնյանը ՕԵԿ նախագահին ներկայացնելով տեղի կառույցի ընթացիկ աշխատանքները, նշեցին որ  կենսունակ թիմ է ձևավորվել առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություն գրանցելու համար:   Արթուր Բաղդասարյանը իր ելույթում դիմելով   քաղաքացիներին   շեշտադրեց  մարզերում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման կարևորությունը:

«Հայաստանի մարզերում, գյուղական և քաղաքային համայքներում համաչափ զարգացման անհրաժեշտություն կա:  Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է  աշխատավոր մարդուն լքել իր բնակավայրը, կտրվել ընտանիքից՝  արտերկրում ապրուստը հոգալու պահանջով: Գործազրկության նվազեցման համար համակարգային քաղաքականության անհրաժեշտություն կա: Պետությունը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի հատկապես մարզերում բնակչության զբաղվածության և կենսամակարդակի բարձրացման խնդիրները լուծելու համար: Այն վայրերում, որտեղ գործազրկության մակարդակը ավելի բարձր է՝ աշխատատեղ ստեղծող գործարարաների համար ֆինանսական աջակցության մեխանիզմներ պետք է ստեղծվեն»:

ՕԵԿ քարոզարշավի հաջորդ կանգառը Վարդենիսն էր: ՕԵԿ վարկանիշային թեկնածուներից այստեղ էին Արա Ալոյանը և Արկադի Մարտիրոսյանը: Քաղաքի  և  հարակից գյուղերի բնակիչներին  և  ՕԵԿ տարածքային կառույցի ներկայացուցիչներին ուղված խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց, որ  նպատակ  ունեն շարունակել  կուսակցության խորհրդարանական աշխատանքի լավագույն ավանդույթները, որի արդյունքում  վերդարձվեցին շուրջ  212 հազար մարդկանց ավանդները, ստեղծվեցին անվճար մանկապարտեզներ, անվճար կրթությունը դարձավ հասանելի, ծնվող երեխաները պետությունից ստացան դրամական աջակցություն և այլն:

«Մենք մի շարք լուսավոր գաղափարներ ենք իրականացրել: Ձեր վստահության քվեն մեզ անհրաժեշտ է այդ գաղափարները շարունականան դարձնելու, ինչպես նաև մեր առաջ քաշած ծրագրային 50 դրույթները կյանքի կոչելու: Մենք երբեք կապ չենք  ունեցել արյան, թալանի և գողության հետ: Մեր խիղճը մաքուր է, ոգին ամուր, ունենք խելք ու փորձառություն երկրին հուզող խնդիրները լուծելու և առկա մարտահրավերներին դիմակայելու համար»:

 

loading...
Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի Յոահիմ Լյովը ցանկանում է ուժերը փորձել ակումբային ֆուտբոլում
website by Sargssyan