Դասական զրպարտություն

Ֆինանսական շուկայում լայն տարածում է ստացել «մայնինգ» տերմինը՝ արտահայտելով կրիպտոարժույթ ստանալու գործընթացը: Մայնինգը (mining, արդյունահանում/արտադրություն) սեփական վիրտուալ դրամապանակին, ինչպես կրիպտոարժույթ ստանալու, այնպես էլ այն թողարկելու միջոց է։
 
Ընդ որում՝ միակ միջոցը։
 
Հայաստանում այս շուկան նորություն է, սակայն ըստ ստեղծված պայմանների, այն լայն թափով զարգանալու լուրջ հեռանկար ունի: Մի քանի ամիս առաջ Գագիկ Ծառուկյանն ընդունել էր BITCOIN կրիպտոարժույթի արտադրությամբ զբաղվող ավստրիական հանրահայտ «OMNIA Tech» ընկերության գործադիր տնօրինությանը և հիմնադիր կազմին:
 
Ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ, վստահելով Ծառուկյանին, որոշել են վաճառել Ավստրիայում և Շվեդիայում գործող իրենց մայնինգ ֆերմաները և ամբողջությամբ տեղափոխվել Հայաստան՝ մեր երկրում ստեղծելու BITCOIN արտադրող աշխարհի խոշորագույն մայնինգ ֆերման, որը գտնվում է Առինջ Մոլ առևտրի կենտրոնի հարևանությամբ:
 
Ամիսներ առաջ Ծառուկյանը ներկայացրեց իր կառուցած նոր մայնինգ ֆերման՝ որպես բարձր տեխնոլոգիաներում խոշորագույն ներդրման առաջին փորձ: Ծառուկյանը նաև հայտարարել էր, որ շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել այդ նախագծում:
 
Mamul.am-ն, անդրադառնալով նշված մայնինգ ֆերմային, գրել է, որ ըստ լուրերի, այս պահին Ծառուկյանը կանգնած է ֆինանսական աննախադեպ ճգնաժամի առջև, քանի որ վերջին երկու ամիսների ընթացքում կրիպտոարժույթների համաշխարհային գները նվազել են շուրջ 50%-ով, իսկ բիթքոինի արժեքը տատանվում է 3800-4000$ միջակայքում:
 
Հրապարակման մասին կարելի է մի բառով ասել՝ անհիմն ու բովանդակազուրկ սուտ, ինչով գրեթե միշտ աչքի է ընկնում հիշյալ կայքը: Նախընտրական այս շրջանում բավականին տարածված երևույթ է մարդկանց վարկաբեկելն ու նրանց հասցեին ուղղակի ցեխ շպրտելը՝ առանց լուրջ փաստերի:
 
Իսկ կոնկրետ այս կայքը վերջին շրջանում աչքի է ընկնում Ծառուկյանի դեմ ընդգծված հակաքարոզով՝ ինչը բնական է ուղղորդված տակտիկա է: Հավելելով նշենք՝ որ ֆերմայի բացումից առաջ լրջագույնս ուսումնասիրվել է շուկան, տրվել գնահատականներ՝ հաշվի առնելով, որ կրիպտոարժույթների գները հնարավոր է՝ իջնեն, և տրամաբանական է, որ հաշվի են առնվել նաև հնարավոր բոլոր ռիսկերը: Այնպես, որ նման կայքերն ու իրենց պարապ հովանավորները ճիշտ կանեն՝ ավելի լուրջ գործով զբաղվեն և սեփական դարդերը լացեն:
 
Աղասի Առաքելյան
loading...
Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպան Կոպիրկինին Մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք ունենք զրո ձայն, այսօր համոզվեցին. Էդուարդ Շարմազանով Կարո Փայլանը շնորհավորել է Փաշինյանին Թաիլանդի թագավորը գլխավորել Է ձմեռային տոնավաճառի բացմանը նվիրված հեծանվավազքը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Ռոնալդուն` Մեսիին գերազանցելու ու «Ոսկե գնդակին» արժանի լինելու մասին Տիգրան Մուկուչյանը դեռ չի հայտնում ԱԺ առաջին նիստի օրն ու պատգամավորների թիվը Հայաստանի համար նոր հնարավորություններ են ստեղծվում ԵԱՏՄ նախագահության ճիշտ կիրառման դեպքում Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Խոշոր վթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը բախվել է բնակելի տան պատին, պատը փլվել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Իմ քայլը դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները. Առաջատարը Սասուն Միքայելյանն է Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան Խորհրդարանական ընտրությունների կոպիտ խախտումները. «Ականատես» դիտորդական առաքելություն Կարեն Քոչարյանի համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Սաուդյան Արաբիան Խաշոգջիի գործի շրջանակում իր հպատակներին Թուրքիային չի հանձնի
website by Sargssyan